Գրիգոր Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
Ոչ սադրանքը, ոչ թալանը, ոչ կեղծիքը չեն ստիպի նրան հետ կանգնել ԹԱՎԻՇից։ Հետևելով նրա կենսագրությանը եւ անցած ճանապարհին, ծանոթանալով նրա գաղափարախոսությանը ու հավատքին դեպի առ Աստված, անհասկանալի անսպառ սերը դեպի սեփական Ազգը, ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ նա մեկ ակնթարթ անգամ կմտածի վերջ տալ ԹԱՎԻՇին։
Այս ինձ համար (և վստահ եմ շատերի) յուրահատուկ մարդու տեսակը, դեռ ուսանող՝ կարելի է աել դեռ դպրոցական տարիքից դրել էր իր դիմաց մի նպատակ, որ իր Ազգը, իր երկիրը, իր պապերի հայրենիքը , որը հարյուրամյակներ շարունակ տառապել և բզկտվել է դրսի ու ներսի թշնամիների ձեռքից, մի գեղեցիկ օր իր անմիջական մասնակցությամբ պետք է դուրս գար այդ ճահճից։ Դեռ դեռահաս տարիքից նա սկսեց իր արդար ու ԹԱՎՇՅԱ պայքարը,
իր կարճ, բայց քաղաքական արկածներով ու հալածանքներով լի կենսագրության ընթացքում չգտնվեց գեթ մեկը, որ կարողանար նրան ապացույցով մեղադրել ինչ որ մի ԱՆԳԱՄ մանր խարդախության կամ հանցագործության մեջ, եթե ոչ, ապա վաղու՜ց հիմա մենք բոլորս կունենայինք այդ փաստերը։ ԹԱՎԻՇԸ նրա երկարամյա գաղափարախոսության հիմքն էր, ուժը, երազանքը ՈՒ միայն հավատարիմ լինելով իր ապառաժյա կամքին , հավատալով իր առաքելությանը ,իր խենթ Քայլով նա մտավ հազարների սրտերն ու տները և մի ամբողջ ազգ դուրս հանեց փողոց,
հավատացնելով վերջինիս անել անհնարինը։ Քարորդ դար շարունակ մենք ապրում էինք (եթե կարելի է այդպես ասել) , վախի, բռնության, ստրկության, արտագաղթի, սովի ու ցրտի մեջ, կորցրել էինք հավատը դեպի ապագան, մեր երեխաներին տանում էինք հայրենիքից դուրս, որպեսզի նրանք չապրեն այն, ինչ մենք էինք ապրել, ամեն օր անիծում էինք նրանց, ովքեր մեր սիրած երկիրը դարձրել էին դժողք, բառից բուն իմաստով ։
Նա իր անձնական կյանքը դրեց զոհասեղանին, հավատացած լինելով, որ մենք իմաստուն եւ բանիմաց ազգ ենք, և երբ նա կանի իր Քայլը, ապա մենք նույնպես կանենք մերը կանգնելով նրա կողքին։ Ի՞նչ ենք անում մենք հիմա, ի՞նչ են անում այն կադրերը, որոնք նրա շնորհիվ չնկան կադրային ջա րդի տակ, հնարավորություն ունենալով դարձի գալ և ապրել ու աշխատել մարդուն վայել, շտկել իրենց սխալները, դադարել խաբել ու
կաշառվել, դավել և թալանել։ Բայց արի ու տես որ ոչ՛, Թավիշը խավարեց նրանց ուղեղները, Թավիշը հուշեց նրանց շարունակել ապրել ու գործել այնպես , ինչպես որ գործել են։ Ընդիմություն կոչեցյալը նույնպես օգտվելով ԹԱՎԻՇԻՑ, սկսեց դավեր նյութել ու ստոր կերպով, այժմ արդեն առանց թաքցնելու, բացեիբաց պաշտպանել նախնիներին։
ԹԱՎԻՇԸ օգնեց «լրատվամիջոցներին» զրպարտել ու չարաբանել ԹԱՎԻՇ սփռողին։ ԹԱՎԻՇԸ օգնեց քաղաքացուն , այն քաղաքացուն, ով քարորդ դար նույնիսկ իր սեփական տանը ձայնի իրավունք չուներ, այսօր լկտի ձևով պահանջել կառավարությունից ապրուստ առանց աշխատանքի, պատիվ առնց հարգանքի, օգնություն առանց օգնելու։ Ո՞ր մեկը ասեմ…….. Ամենազարմանալին ու ամենացավալին այն է, որ այս մեր ԽԵՆԹԸ, նկատելով ու իր ուսերի վրա վերցնելով այս բիբլական ծանր բեռը, շարունակում է իր Խենթ պայքարը այս չարի դեմ,
ոչ մի վայրկյան հետ չկանգնելով իր ԹԱՎԻՇից։ Հարց եմ տալիս ինքս ինձ, միթէ՞ երկրային մարդ արարածը կարող է այս տիպի կամքի տեր լինել, ունենալով համարյա անսահմանափակ հնարավորություն, որպեսզի ընդհամենը 2 հրամանով կարող է վերջ տալ այս քաոսին, սակայն չի գնում այս քայլին։Ինչու՞…. Հավատքը դեպի Տերը և անսահման սերը դեպի Հայը , երբեք նրան թույլ չեն տա, որ իր անձնական մասնակցությամբ բռ նի ուժ գործադրի նույնիսկ ամենաստոր հայ դավաճանի
նկատմամբ։Երանի՜ նրան , ով այդքան Հավատք ունի ու հավատում է նրան… չգիտեմ ով, բայց համոզված եմ, որ ՏԵՐԸ հաստատ հավատում է նրան, քանզի այն ԹԱՎԻՇը , որը ազատեց մեզ այդ դժողքից, նույն ինքը՝ ԹԱՎԻՇը մեզ կտանի դեպի լուսավոր եւ մեր երազած Հայրենիքը…. Երանի՜ ինձ, որ հավատում եմ այդ Խենթին եւ որ ինձ բախտ վիճակվեց լինել նրա ժամանակակիցը։