Անսպասելի շրջադարձ. Թուրքիան Հшրձակվեց Ադրբեջանի վրա

Ադրբեջանը մենակ չէ, 83 միլիոնանոց Թուրքիան կանգնած է կողքին՝ «Ղարաբաղի համար պայքարում», Բաքվում հայտնել է Թուրքիայի ՊՆ նախարարը: Նա Զին ված ուժերի ԳՇ պետի ու բանակի զորամիավորումների հրամանատարների հետ ժամանել է Ադրբեջան՝ թուրք-ադրբեջանական զորավարժությանը հետեւելու նպատակով:

Դա բայց ժամանման պատճառն է, իսկ պատճառները բնականաբար շատ են եւ բազմաշերտ: Խոշոր հաշվով, թերեւս մնում է, որ Բաքու ժամանի Թուրքիայի նախագահ Էրդողանը և հայտարարի, որ Ադրբեջանն այսուհետ Թուրքիա է: Թեեւ, այդ հայտարարությունը բնականաբար չի հնչի, քանզի Անկարային պետք է Բաքվի դե յուրե սուբյեկտությունը, որի վրա Անկարան

պատրաստվում է դուրս գրել շատ «սեւագործ աշխատանք»: Բաքվին անվերապահ ու անմնացորդ աջակցության մասին հայտարարությունները պայմանավորված են այդ հանգամանքով: Ադրբեջանը միայնակ չէ, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը: Դա այլ բան չէ, քան շան տաժ: Անկարան Բաքվին հիշեցնում է, որ մնացել է Ամբողջովին մենակ, ու չկա

Անկարային անվերապահ չենթարկվելու այլընտրանք: Արեւմուտքը Ալիեւին իսկապես թողել է միայնակ: Իրանը մենակ չի թողել, սակայպ Թեհրանն բնականաբար աշխատում է ոչ թե Ալիեւի, այլ ադրբեջանական հանրության հետ, ինչը Ալիեւի համար առավել վտա նգավոր է: Վերջին հույսը մնում է ՌԴ-ն, ինչի համար էլ արվում են ռեվերանսներ Պուտինի համար զգայուն

հարցերում, ինչպես օրինակ ԵՏՄ-ն: Ադրբեջանը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որ Ալիեւը Պուտինի առաջ բարձրացրել է հայերին հուլիսյան իրադարձություններից հետո 400 տոննա սպա ռազինություն մատակարարելու հարցը և դժգոհել: Դա ունի բնականաբար մի շարք պատճառներ, նաև այդ դժգոհությամբ

Ալիեւն ըստ երեւույթին Պուտինի հետ զրույցի առումով «ալիբի» է ապահովում Էրդողանի համար: Կօգնի՞ Վլադիմիր Պուտինը Ալիեւին: ՌԴ-ն Ադրբեջանից չի հրաժարվի, սակայն կարող է լինել տարբերություն՝ Ադրբեջանի Ու Ալիեւի միջեւ: Ինչպես օրինակ ՌԴ-ի համար առաջանում է էական տարբերություն Բելառուսի ու Լուկաշենկոյի միջեւ: Պուտինին հարկավոր են

այլընտրանքային երաշխիքներ՝ իր իշխանության կարգավիճակի երաշխիքի հետ մեկտեղ: Պուտինը պիտի գնա վերջինը եւ թերեւս թույլ չի տա, որ եվրասիական «հնաբնակներից» որեւիցէ մեկը մնա իրենից ավելի: «Պատվի հարց» է: Կգնա, թե ոչ, այլ հարց է, սակայն քանզի նրա համար այդ հարցը առնվազն բաց է ու մեղմ ասած բացառված չէ գնալը՝

ի դեպ Լուկաշենկոն նախագահի ընտրությունից օրեր առաջ վստահեցնում էր, որ Պուտինը գնալու է, ուրեմն Պուտինը մինչ այդ պիտի հասցնի ճանապարհել եվրասիական համակարգի «յուրայիններին»: Հատկանշական է, որ 1-ինը դա հասկացել էր իմաստուն Նազարբաեւը: Մնացել են Ռահմոնը, Լուկաշենկոն, Ալիեւը։
Տեսանյութը՝ ստորև.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *