ԿԱՐԵՒՈՐ․ Չաշխատող ծնողները կկարողանան երեխայի խնամքի նպաստ ստանալ, աշխատող ծնողները կստանան դրա կրկնակին

ԿԱՐԵՒՈՐ․ Չաշխատող ծնողները կկարողանան երեխայի խնամքի նպաստ ստանալ, աշխատող ծնողները կստանան դրա կրկնակին․․․
Գյուղական բնակավայրերում չաշխատող ծնողները կկարողանան երեխայի խնամքի նպաստ ստանալ, իսկ աշխատող ծնողները կստանան կրկնակի։

Այսպիսով օրենքի ընդունմամբ՝ խնամքի նպաստի իրավունք կսահմանվի նաև գյուղական բնակավայրերում բնակվող ծնողի համար՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը, անկախ ծնողի, որպես վարձու աշխատող խնամքի արձակուրդում գտնվելու հանգամանքից,

վարձու աշխատող հանդիսանալու ու միաժամանակ գյուղական բնակավայրում ապրելու դեպքում ծնողին կվճարվի երկու նպաստ՝ 53 հազար դրամ: Համաձայն նախագծի՝ առաջարկվում է սահմանել, որ

խնամքի նպաստի իրավունք ունի երեխայի՝ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված ու փաստացի բնակվող ծնողը,

մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան օրվա կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է ու փաստացի բնակվում է գյուղական բնակավայրի հասցեով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *