ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մինսկում ի պաշտպանություն Լուկաշենկոյի հանրահավաքից հետո մեկնարկել է ընդդեմ Լուկաշենկոյի 200 հազար հոգանոց հավաքը.

Մինսկում ի պաշտպանություն Լուկաշենկոյի հանրահավաքից հետո մեկնարկել է ընդդեմ Լուկաշենկոյի հանրահավաքը, որին առնվազն մասնակցում է երկու հարյուր հազար մարդ.

հաղորդում է meduza.io-ն: Միայն «Մինսկ – հերոս քաղաք» տաղավարի մոտ ընթացող հանրահավաքին, ըստ Tut.by- ի և MBH Media- ի գնահատականների, մասնակցում է 60-ից հարյուր հազար մարդ: Մասնակիցների թիվը շարունակում է աճել: Ընդդեմ Լուկաշենկոյի զանգվածային հավաքներ են ընթանում նաև Բելառուսի այլ քաղաքների կենտրոնական հրապարակներում:

Ավելի վաղ, Մինսկի Անկախության հրապարակում կայացել է ի պաշտպանություն Լուկաշենկոյի հավաքը, որին, ըստ բելառուսական ԶԼՄ-ների, մասնակցել է մոտ տասը հազար մարդ: Հանրահավաքին Լուկաշենկոն ելույթ ունենալիս շնորհակալություն է հայտնել Մինսկի բնակիչներին, որ իրեն արդեն քառորդ դար է` դիմանում են:

«Հիշեք՝ կկոր ծանեք ոչ թե Լուկաշենկոյին, այլ 1-ին նախագահին, և դա կլինի ձեր վերջի սկիզբը։ Ծնկի կգաք։ Կդառնաք մուրացկաններ ու կքայլեք ձեռքը երկարած։ Ես ողջ եմ և ապրում եմ: Եվ հիշեք, ես ձեզ երբեք չեմ դավա ճանել և երբեք չեմ դավա ճանի։

Շնորհակալություն, որ ցույց տվեցիք` դուք այս երկրի ու այս մայրաքաղաքի տերն եք: Նրանք երկար կհիշեն դա։ Շատ շնորհակալ եմ։ Ես առաջին անգամ կյանքում ձեր առջև ծնկի եմ եկել։ Դուք արժանի եք դրան»,- sputnik.by-ի փոխանցմամբ՝ հայտարարել է նա։

Տեսանյութը ստորև՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *