Մենակ մեզ մոտ ա սենց, որ կրթական համակարգով մտահոգված է նա, ով․․․ Արթուր Միրզոյանի դիպուկ գրառումը Ծառուկյանի մասին

Արթուր Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Աշխարհ կայնի, իջնող կա… Մենակ մեզ մոտ ա սենց, որ կրթական համակարգով մտահոգված է նա, ով միլեդիին լորդուհի է ասում, ով էնքան կրթություն չունի, որ “սահմանադրական” բառը չի կարողանում արտասանի, ով այնպիսի նախադասություններ է

կազմում, որ տասը լեզվաբան եւ գրականագետ չի կարող “ռասշիֆրովկա” անի: Երկիր ղեկավարելու դասեր է տալիս նա, ով ոչ մի անգամ չի ընտրվել ժողովրդի կողմից, ով ժողովրդի դեմ է հանում բանակին ,բայց լինելով երկրի գերագույն հրամանատար ասում է “ես տեղյակ չէի, ես թրաշվում էի”:

Կոռուպցիայից խոսում է նա, ով ապօրինի հարստացել է հենց կոռուպցիայի միջոցով: Ժողովրդի անունից խոսում է նա, ով պատճառ է դարձել հարյուր հազարավոր ժողովրդի աղքատացման: Բանակից խոսում է նա, ով բանակ է թա լանել ու վերջապես հաղթանակից խոսում է նա, ով հարյուրից ավել զո հի ու 800 հեկտար տարածության կորստի մեղավորն է:

Բայց սրան զուգահեռ կան մարդիկ ,ովքեր աշխատում են, երեսուն տարի ասֆալտի երես չտեսած ճանապարհներ են ասֆալտապատում, ծառացած խնդիրներին են լուծում տալիս եւ զինվորին կերակրում են սեփական ընտանիքի պես: Չգիտեմ՝ ով ինչ է լսում ու կարդում, սակայնես ավելի շատ վստահում եմ իմ հիշողությանն ու աչքերին: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ներկա իշխանությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *