Ջրի դեմ խաղ չկա․ Եթե նավթն ունի այլընտրանք, ապա․․․

Հայկ Գաբրիելյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է 2019 թվականի հարցազրույցը, ու մեկնաբանել հետևյալ գրառմամբ․
Իսկապես ուրախ եմ մեր երկրի (ներառյալ Արցախը) համար, որ գնում ենք (իմ պատկերացմամբ) ճիշտ ճանապարհով։ Շատ ենք խոսել ջրի կարևորության, Ադրբեջանի դեմ ջրային չափազանց էական լծակ ձեռք բերելու վերաբերյալ, որ մենք հսկա պոտենցիալ ունենք այս ոլորտում

Արցախում դրական լուրջ տեղաշարժեր կան այս համատեքստում։ Միայն ջրամբարաշինությունը բավական չէ, պետք է ջրամբարի ջուրը ջրանցքի կամ խողովակաշարի միջով ուղարկել ոռոգման, որին սովորաբար բաժին է ընկնում ամբարված խմելու ջրի յոթանասուն տոկոսը (ամենամեծ մասը)։ Ես նկատել էի, որ Արայիկ Հարությունյանը

անգամ նախքան Արցախի նախագահի պաշտոնում ընտրվելը, մեծ կարևորություն է տվել Արցախի ջրային նախագծերին։ Եվ ուրախալի է, որ Արցախում հայտարարվել է ջրային «Դարի նախագծի» վերաբերյալ։ Միահամուռ ուժերով, համատեղ եւ արդյունավետ աշխատելու դեպքում հնարավոր կլինի կարևոր արդյունքներ գրանցել ջրային ոլորտում։

Ճիշտ է, որ դա պարունակում է որոշակի ռիսկեր, բայցևայնպես, պետք է գնալ այս ճանապարհով ու պատրաստ լինել ռիսկերին դիմագրավելուն։ Նշենք, որ օգոստոսի երեքին Արցախի կառավարության նիստում նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց «դարի նախագծի»՝ Սարսանգի ջրամբարի ջրերը Մարտակերտի ու Ասկերանի շրջանների

միջով խողովակաշարով Մարտունու շրջան հասցնելու մասին: «Դարի պրոյեկտը» թույլ կտա ոռոգովի դարձնել երեսուն հազար հեկտար տարածք: Ծրագրով նախատեսվում է ապահովել երեսուն հազար հեկտար ինքնահոս ջրով ոռոգվող տարածքներ Մարտակերտի, Ասկերանի ու Մարտունու շրջաններում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *