Նիկոլը ոչ փող ուներ ու ոչ ՙՙվլաստ՚՚ , նա ուներ ամենակարևոր արգումենտը․․․ Արթուր Միրզոյանի կոշտ գրառումը ուղղված Գագիկ Ծառուկյանին

Արթուր Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

Մինչև այժմ դուք չհասկացաք՝ ոնց են դառնում լիդեր: Ոչ, ո՛չ, լիդեր լինելու համար փողն ու իշխանությունը քիչ է, հռետոր ու քաղաքագետ լինելը հերիք չէ, լիդեր՝ առաջնորդ լինելու համար ամենակարևորը ազնիվ լինելն է, երբ դու պայքարում ես հանուն ճշտի եւ արդարության:

Ճիշտը չի մե ռնում: Կարող եք ճիշտն ասողին ահաբեկել, կաշառել, ճիշտն ասողին դատել կամ սպաանել, բայց կգտնվի հաջորդը՝ այդ ճիշտը կրկին բարձրաձայնելու համար եւ նորից նրա հետևից կգնան շատերը:

Նիկոլը ոչ փող ուներ, ոչ «վլաստ» , նա ուներ ամենակարևոր արգումենտը: Նա պայքարում էր հանուն արդարության, այ հենց դրա համար էլ ազգի մեծամասնությունը գնաց նրա հետևից եւ միասին հաղթեցինք: Նիկոլը չի փոխել իր մարտավարությունը, դրա համար էլ նա երբեք չի պարտվելու:

Մենք՝ ժողովրդի մեծամասնությունս կանգնելու ենք ու Նիկոլի հետ միասին մեր ճիշտը պաշտպանելու ենք: Իսկ ով պայքարի է դուրս գալիս իր խղճուկ աշխատատեղի, փողի կամ մի պարկ սննդի համար, նա երբեք ու երբեք չի իմանալու ինչ է հաղթանակը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *