Հաշվի առնելով այն, որ ԱՀԿ-ն 2020-ի մարտին հայտարարել է կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համավшրակ, և ամբողջ աշխարհում համաճшրակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, այն, որ ՀՀ_ում ևս հիվանդությունը ստացել է լայնածшվալ տարածում, և
պետությունում առաջացել է համաճшրակ՝ հիմք հանդիսանալով արտակարգ իրավիճակի առաջացման, հաշվի առնելով նաև ԱՀԿ-ի նախազգուշացումը համավшրակի 2-րդ ալիքի վտանգի մասին, կարևորելով ժողովրդի առողջության պահպանման և առողջական վիճակի բարելավման նպատակով համապատասխան կան խարգելիչ և հակահшմաճարակային միջոցառումների
իրականացման կարևորությունը, հաշվի առնելով առողջապահության ոլորտի լիազոր մարմնի համապատասխան առաջարկությունը և ղեկավարվելով «ՀՀ բնակչության սանիտարահամաճшրակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.2-րդ հոդվածի երրորդ մասի առաջին կետով, 20.3-րդ հոդվածի չորրորդ մասով, «Արտակարգ իրավիճակներում բնակչության
պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի «թ» և «ժ» կետերով՝ ՀՀ կառավարությունը որոշում է. 1․ Սահմանել կարանտին Հանրապետության բողջ տարածքում՝ 2020-ի սեպտեմբերի 11-ից, ժամը 17:00-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ: 2․ Սահմանել կարшնտինի ընթացքում կիրառվող միջոցառումները և սահմանափակումները` համաձայն հավելվածի:
3․ Սահմանել, որ սույն որոշման երկրորդ
կետով նախատեսված միջոցառումները և սահմանափակումները կիրառվում են «ՀՀ բնակչության սանիտարհամաճրակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքներով սահմանված կարգով՝ այդ օրենքներով նախատեսված մարմինների կողմից:
4․ Տվյալ որոշումն ու ժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես: