«Հայաստանում անփ հարազատ մթնոլորտ էր,-հիշում է Յաշարը,-մի օր՝ փողոցներով քայլելիս, խանութում գնեցի հայ մեծ երգահան Կոմիտասի երաժշտության սկավառակը: Նկատեցի, որ սկավառակի վրա պատկերված Կոմիտասն ինձ չափազանց նման է:
Այնքան նման էր, որ ինձ թվաց, թե սկավառակի վրա իմ լուսանկարն է: Ապշած էի` ինչո՞ւ եմ այսքան հայի նման, եթե թուրք եմ: Ինչո՞ւ եմ արտասվում, երբ հայկական երաժշտություն եմ լսում»: «Կոմիտասին շատ բանով եմ պարտական: Եթե նա չլիներ, երևի չիմանայի էլ, որ հայ եմ: Կոմիտասի շնորհիվ գտա ինքս ինձ, ձեռք բերեցի ներդաշնակություն և վերադարձրեցի հավատքը»: Պատմությունն ավելի ող բերգական էր,
քան Յաշարը կարող էր ակնկալել: Թուրքիա վերադառնալուն պես Յաշարը այցելց հոր և պահանջեց, պատմել ողջ իրողությունը իր ընտանիքի մասին: Պարզվեց, որ Յաշարի նախնիները ապրել են Վանի շրջանում`հայկական Անձար գյուղում: 1895-ին՝ հայերի 1-ին ջшրդերի ժամանակ, կnտnրվել է ողջ ընտանիքը: Ողջ է մնացել միայն Իսմայիլ անունով 9-ամյա պատանին,
ով ոտքով հասել է մինչև Սև ծով, որտեղ բարի մարդիկ նրան ապաստան են տվել: Այդ տղան Յաշարի նախապապն է: Հայտնի է, որ համշենական գյուղում, որտեղ նա հայտնվել էր և որտեղից ընտրել է իր հարսնացուին, ապրում էին իսլամացած հայերի հետնորդներ: Այսինքն` Յաշարի նախատատը, ըստ երևույթին, ծագումով նույնպես հայ էր,
ինչպես և երգչի տատը, ում հետ ամուսնացել է Իսմայիլի որդին, ինչպես և մայրը, որը նույնպես Համշենում է ծնվել: Յաշարի հոգում հեղшշրջում կատարվեց: Լույս սփռելով իր ընտանիքի պատմության մութ էջերի վրա` նա գիտակցեց, թե իրականում ինչով էր պայմանավորված
ստեղծագործելու շարժառիթ հանդիսացող նրա ներքին բողոքը: Հեշտ չէ 40 տարեկանում նոր կյանք սկսել: Յաշարը դեռ պիտի ինքն իրեն գտներ հայերի մեջ: Նա սկսեց հայերեն սովորել, Հայաստանի պատմության մասին գրքեր ընթերցել: Քյոլնի հայկական եկեղեցում կնքվելով՝ Յաշարը այլևս Արշակ Քուրթն է: