Մարոկկոյի կառավարությունը, անհանգստանալով, որ Թուրքիայի հետ ազատ առևտրի գործարքը վնաս է հասցրել իր արտադրողներին և մանրածախ վաճառողներին, հայտնել է , որ Անկարայի հետ սկսված բանակցություններում փոփոխություն են մտցվել: Մարոկկոի Առևտրի նախարարության աղբյուրը նշել է, որ փոփոխությունը թույլ է տալիս Մարոկկոյին բարձրացնել տուրքերը մինչև 90 տոկոսի ՝ գրեթե բոլոր ապրանքների
մասով, հինգ տարի ժամանակով:Այս մասին տեղեկացնում է SLIM.am-ը հղում անելով «Դեյլի Սաբահ» գործակալությանը: Թուրքական ընկերությունները հայտնում են, որ իրենք կկանգնեն Մարոկկո տեքստիլ և հագուստ արտահանելու նոր խնդրի առջև: Անցյալ տարի Թուրքիան Մարոկկո է արտահանել ավելի քան 2,2 մլրդ դոլարի ապրանք, որից տեքստիլ արտադրանքը
մեկ մլրդ դոլար է կազմում: Թուրք գործարար համայնքի ներկայացուցիչները Սաուդյան Արաբիային և Մարոկկոյին խնդրել են հետ կանգնել իրենց քայլերից, քանզի, ըստ հաղորդումների, ընկերությունները 2 երկրների հետ բիզնես վարելու հարցում լուրջ աճող հարցերի են բախվելու: «Սաուդյան Արաբիայի և Մարոկկոյի
որոշումները թուրքական ապրանքները բոյկոտելու կոչով և տասնյակ թուրքական ապրանքների տուրքերը բարձրացնելը ՝ բացասաբար կազդի Թուրքիայի վրա» , – ասում է Թուրքիայի տեքստիլ արդյունաբերողների և գործարարների ասոցիացիայի ղեկավար Հասան Հուսեյն Բայրամը: Հիշեցնենք Սաուդյան Արաբիայում գործարարներին ասվել է, որ պարտավոր են ստորագրել Թուրքիայից ապրանքներ չներկրելու համար:
«Նրանք, ովքեր հսկայական ներդրումներ ունեն Թուրքիայում, ստիպված են 3-րդ անձի լիազորել վաճառել իրենց ներդրումները Թուրքիայում և գումարը վերադարձնել Սաուդյան Արաբիա», – հայտնում է Ահմեդ Ալ-Քուբիբանի: Հիշեցնենք այսօր Սաուդյան Արաբիայի Առևտրի պալատի ղեկավարը , թագաժառանգի հրահանգով կոչ էր արել , որ ոչ ոք չպետք է այլևս համագործաքցի թուրքական ընկերությունների հետ և անխթիր
չեղյալ են համարվում , բոլոր ընկերությունների հետ գործարք կնքելը: «Մենք ՝ որպես քաղաքացիներ և գործարարներ, չենք զբաղվելու թուրքական ընկերություններով և արտադրանքով: Նույնիսկ Թագավորությունում գործող թուրքական ընկերությունների հետ կոչ եմ անում ոչ մի գործարք չկնքել , հայտարարում ենք խի ստ», – ասել էր Աջլան ալ-Աջլանը: