Արցախում ադրբեջանական шգ րեսիան հետ մղելու ընթացքում զп հված Հակոբ Արթուրի Քարտաշյանը 21 տարեկան էր, Գերմանիայից վերադարձել էր հայրենիք հատուկ զինվորական ծառայություն անցնելու նպատալով: «Հակոբը 15-16 տարեկան էր, երբ ծնողների հետ տեղափոխվեց Գերմանիա, սակայն երբ
զանգում էր, ասում էր՝ հոպար, ես անպայման պետք է գամ, գնամ Եղնիկներ ծառայեմ, «լավ է Եղնիկներ, քան Գերմանիա», ես հայրենիքիս համար պետք է գնամ ծառայեմ: Իրենք երկու եղբայր են, ինքը փոքրն էր, այս տարի հունվարին էր զորակոչվել, Գերմանիայից վերադարձավ, ներկայացավ զինկոմիսարիատ եւ հենց 1-ին զորակոչին գնաց
բանակ: Որ նոր էր վերադարձել, հումորով ասացի՝ քո համար Եղնիկների տոմս եմ ձգել, ասաց՝ հա, պրոբլեմ չկա, ու Եղնիկներ էլ գնաց: Շատ գոհ էր ծառայությունից, ինչքան հետը խոսում էինք, ինչքան էլ դժվար է եղել, չէր ասում, ասում էր՝ շատ լավ է, բան չմնաց, ծառայեմ ու գամ: Չափազանց հանգիստ բնավորության տեր տղա էր»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Հակոբի մորաքրոջ ամուսինը՝ Գոռ Համբարյանը:
Հարազատները Հակոբի վերջին հեռախոսազանգերից մեկն են հիշում, երբ ոգևորությամբ պատմել էր, որ տասնյակ թուրքերի է սպш նել. «Զանգել տուն, ասել էր՝ պապ ջան, տղեդ արդեն մի 60 թուրք է սպ шնել: Իր 1-ին նպատակն այն էր, որ ծառայեր, ասում էր՝ տղամարդն էլ չծառայի՞…»: Հակոբ Քարտաշյանը զп հվել է հոկտեմբերի 21-ին։ Երեկ Արագածավանում նրան վերջին հրաժեշտը տվեցին: