Սեպտեմբերի քսանյոթից սկսած` Ադրբեջանը սկսել է լայնածավալ ռш զմական գործողություններ: Հանուն հայրենիքի ազատության` իրենց կյանքն են նվիրել բազում քաջ հայորդիներ: Ձեզ ենք ցանկանում ներկայանցնել Արթուր Կարապետյանին:
Այսօր զրուցել ենք մեր հերոս Արթուրի քրոջ հետ, ով թш խիծով, սակայն մեծ հպարտութամբ պատմեց եղբոր մասին:
Արթուր Կարապետյանն է` բոլորիս անմ шհ հերոսը , ով պш տերազմի առաջին օրվանից ծառայակից ընկերների հետ կռ վի դաշտում էր մինչև կյանքի վերջին շունչը `պայքարեց ու ընկավ հերոսի մш հով : Նրա ու ընկերների մասին հրամանատարը անչափ հպարտությամբ ու ոգևորությամբ է խոսում ասելով, որ չի տեսել երբևէ նման խիզախ ու քաջությամբ լցված մարտիկների , որ բոլորը մեկ մարդու նման կանգնած էին մեջք
մեջի ու հանուն հայրենիքի ազատության նույնիսկ կյանքերը չխնայեցին : Ծառայակից ընկերներով ապրեցին , արարեցին , մասնակից եղան միմյանց ուրախություններին, իսկ վերջում մեկնեցին պш տերազմ ու բոլորով միասին ընկան կռ վի դաշտում, որպես անմ шհ հերոսներ: Արթուրը Սահմանապահ զորքերից էր իր գործին ու ընկերներին նվիրված զինվոր, նրա բարությունը սահմաններ չուներ,
եթե պետք լիներ սիրտն էլ ուզեիր կհաներ կտար , միշտ օգնության ձեռք էր մեկնում բոլորին անխտիր : Հարազատները նրա մասին խոսելիս միաբերան ասում են, որ երբևէ նման բարի ու ազնիվ սիրտ ունեցողի չեն ճանաչել կյանքում ու որ նրան երբեք բացակա չեն դնելու և նա ապրելու է բոլորի սրտերում որպես հրեշտակ ով արդեն երկնքից է պաշտպանելու բոլորին:
Արթուրը տան անդրանիկ զավակն էր ,ամուսնացաց էր ուներ մեկ տղա ու մեկ աղջիկ , երեխաները փոքր են դեռ շատ բան չեն հասկանում ,բայց արդեն Հայր մերն էին անգիր արել ու պш տերազմի առաջին օրվանից ամեն օր եկեղեցի էին գնում ծնկաչոք աղոթելու, որ Աստված պապիկը իրենց պապաին հետ բերի ու հասցնի իրենց ու երբ հարցնում ես, թե որտեղ է նրանց հայրիկը պատասխանում են
պш տերազմ է գնացել ու որ հետ եկավ իրենց «կագա»է բերելու այդպես էլ չիմանալով, որ իրենց հայրիկը անվերադարձ Աստծո մոտ է գնացել : Հեռախոսով խոսելիս միշտ քաջալերել է բոլորին ասել է, որ ամեն բան լավ է լինելու ու որ պետք է հպարտանան, որ իր նման հերոս ունեն ու անպայման հետ է գալու, որ բոլորով մի լավ քեֆ են անելու ու նշեն իր 30 ամյակը , բայց մեր չար ու նենգ թշ նшմին անավարտ
թողեց մեր հերոսի երազանքը ու նա այդպես էլ չունեցավ իր պատկերացրած ու երազած կյանքը : Բայց կնոջը հասցրել էր ասել, որ եթե նույնիսկ ստացվի որ հետ չգա իր երկու երեխաներին միշտ հիշեցնի որ իրենց հայրիկը կյանքից շատ է սիրել նրանց ու հերոսացել է , որ նրանք ապրեն անհոգ ու ազատ երկրում ու այլևս երբեք չտեսնեն պш տերազմ ու արհш վիրք :