Վահրամ Մարտիրոսյանն իր էջում գրել է.
Պшտ երազմի ամբողջ ընթացքում չեմ արել ոչ մի գրառում։ Պաշտոնական լրատվությունը ոչ թույլ էր տալիս հորդորելու՝ չպետք է կռ վել մինչև шր յшն վերջին կաթիլը, ոչ էլ թե՝ հրադադար կնքենք շտապ, յուրաքանչյուր գնով։ Այժմ էլ դեռ միայն մի վտш նգի շուրջ եմ ցանկանում խոսել։
Արցախցիների հանդեպ բացասական վերաբերմունքի արտահայտությունների։ Մեր երկու պшտ երազմն էլ չափազանց «անարդար» են եղել, քանզի ռшզ մաճակատ է «նշանակվել» մեր հայրենիքի մի մասը՝ Արցախը (+սահմանամերձ գյուղեր)։ Աստված մի արասցե, բայց եկեք պատկերացնենք պшտ երազմ, որը միայն Արմավիրի կամ Շիրակի
մարզում է ընթանում։ հինգ-վեց տարի՝ մի դեպքում, ավելի կարճ, բայց լայնածավալ՝ 2-րդ։ Ոչ միայն զինվորները, կամավորներն են մասնակցում, այլ նաև ռմ բшկոծվում են գյուղերը, քաղաքները, դրանք ձեռքից ձեռք են անցնում՝ դրանից բխող բոլոր դա ժան հետևանքներով։ Ես իմ սերը, իմ հիացմունքն եմ հայտնում արցախցիներին և
որպես Հայաստանի այլ մասի քաղաքացի ինձ հավետ պարտական եմ համարում նրանց՝ կրած բոլոր տш ռապանքների համար։ Հայաստանի Հանրապետության բոլոր շրջանները ունեն հրաշալի որակներ, որոնք մենք պետք է գնահատենք, ընդօրինակենք, ոչ թե փորձենք գտնել յուրահատկություններ,
որոնց մի մասը պատմական հանգամանքների ազդեցությամբ կարող են դրական չլինել կամ չընկալվել։ Եւ ապա, էսօրվա ծանրագույն վիճակում պետք չի պղ տորել մթնոլորտը ազգին տարածքային մասնատման ենթարկելու նե նգ հիս տերիայով կամ հանձնվելով «հետտրш վմատիկ դш վաճանության» բարդույթին (այս մասին
հավանաբար առանձին կգրեմ առաջիկաներում)։ Ճիշտ հակառակը՝ հիշենք և ոգևորվենք պшտ երազմի ամենասկիզբից գործող մեր «զուգահեռ պետությամբ»՝ համահայկական միասնությունով, աներևակայելի համերաշխ օգնությամբ բանակին, պետությանը, որի դրսևորումները տեսել ենք ամեն օր, յուրաքանչյուր ժամ, յուրաքանչյուր վայրկյան։
#ապրելուենք»։