Սուրեն Սահակյանը գրում է.
Ըստ էության, նոյեմբերի 10-ի հայ-ռուս- ադրբեջանական կողմերի հայտարարությունը արժեք չունի։ Հաջորդ իսկ օրվանից՝ նոյեմբերի տասնմեկից խախտվել է դրա 6-րդ կետը, որով երաշխիքներ են տրվում «…Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը 2
ուղղություններով» ապահովելու համար։ Հաջորդ օրվանից սկսած մինչև առավելագույնը՝ նոյեմբերի 17-ը նշված ճանապարհից գերեվարվել են նվազագույնը տասը ՀՀ և ԱՀ քաղաքացի։ Նոյեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական զի նված ուժերը կանգ չեն առել իրենց զբաղեցրած դիրքերի վրա, այլ առաջացել են հայկական Բերդաշեն գյուղի
վրա և բնակիչները ստիպված են եղել ինքնուրույն պաշտպանություն իրականացնել։ Դա հայտարարության 1-ին կետի խախտում է ենթադրում։ Նոյեմբերի 23-ի դրությամբ ադրբեջանական կողմը դեռ հրապարակում է հայ գե րիների ծաղրի ու նվш ստացման տեսանյութեր, այնինչ հայտարարության ութերրորդ կետով նախատեսվում էր
«… ռш զմագերիների և այլ ձեր բակալված անձանց ու զп հվածների դի шկների փոխանակում»: Ադրբեջանական կողմի տվյալ խախտումները արձանագրելուց հետո դեռ խոսք է գնում հայկական կողմի պայմանավորվածությունների անվերապահ կատարման պարտավորության մասին։
Ես լավ չեմ գիտակցում՝ ՀՀ-ի կողմից բանակցողները հասկանո՞ւմ են, որ իրենց գործառույթը հայկական շահի պաշտպանությունն է, թե՞ չէ։ Է՞լ ինչ պետք է տեղի ունենա, որ հայկական կողմը առկախի կասկածելի պայմանավորվածությունների իրագործումը, մինչև դրա բոլոր կողմերը գոնե եղած նվաստացուցիչ պայմանները սկսեն կատարել։ Պատկան մարմիններին
խնդրում եմ արձագանքել ու քայլեր իրականացնել։ Սրանք հռետորական հարցեր չեն։ Նշված հանգամանքները, պш տերազմում պարտության հանգեցնող հանգամանքների հետ միասին, վաղը պատասխանատվության լրացուցիչ բեռ են դառնալու այսօր որոշում կայացնողների ուսերին։