Ֆրանսիայի հերթական հարգանքի արժանի քայլը.
Ֆրանսիան Թուրքիայից ակնկալում է քաղաքականության իրական փոփոխության ապացույցներ, մասնավորապես’ սիրիացի վш րձկանների դուրսբերումը ԼՂ-ից՝ հայտարարել է Ֆրանսիայի
արտգործնախարար Ժան- Իվ Լե Դրիանը: «Մի քանի օրվա ընթացքում ես կարող էի նկատել, որ Թուրքիայի իշխանությունների կողմից արված հայտարարությունների տոնը որոշ փոփոխություններ է կրել… Սակայն ելույթներում փոփոխությունները բավարար չեն, պետք է գործողություն, քաղաքական ապարատի
փոփոխության իրական վկայություն»,- ասել է Լե Դրիանը Ֆրանսիայի ԱԺ- ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում։ «Գործողություններից մեկը, որը մենք ակնկալում ենք Թուրքիայից, Լեռնային Ղարաբաղում իր նախաձեռնությամբ տեղակայված սիրիացի վшրձկшնների դուրսբերումն է»,- շեշտել է նախարարը:
Հիշեցնենք երեկ Ֆրանսիայի Հանրապետության Սենատը պատմական որոշում կայացրեց ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևը , որը ներկայացվել էր Սենատի 5 քաղաքական խմբակցությունների կողմից , 305 կողմ մեկ դեմ ձայների հարաբերակցությաբ: