Հակոբ Սարգսյանը գրում է.
Իմ բարեկամ, այժմ ասում ես՝ Նիկոլ, հեռացիր, սակայն իմացիր, որ վաղը հաստատ դու ես հեռանալու երկրիցդ կամ մենք էլ քեզ հետ, քո պատճառով գլուխներս կախ ապրելու ենք ռուսի սապոգի տակ: Ո՞նց չես հասկանում, որ այս ամենը սարքվեց հենց միայն նրա համար,
որ մեր բարեկամ ռուսը, հանձինս Պուտինի, չէր կարող երբեք հաշտվել ժողովրդի կողմից ընտրված ոչ մի ղեկավարի հետ, լինի դա Նիկոլ, Աղասի Խանջյան, Վազգեն Սարգսյան, թե Կարեն Դեմիրճյան: Նրան ընդունելի են միայն ռոբասերժակարենական տիպի գործիչներ, որոնք իրենց շահի համար ամեն բանի պատրաստ կլինեն; Մեր աչքի առաջ 2.5 տարի ռուսական ԶԼՄ-ները մեր ազգի ծախու դամքաշ
ԶԼՄ-ների հետ կերան Փաշինյանի կյանքը՝ ինչ ասես՝ չասին, ինչ ասես՝ չհորինեցին, որ նրան հեղինակազրկեն: Տեսան չի ստացվում, ժողովուրդը նրա հետ է, ռուսը սարքեց այս պш տերազմը, որից շահեց հենց միայն ինքը: Ես միշտ վստահել և վստահում եմ Նիկոլին, գիտեի, որ նա շենացնելու էր այս երկիրը,
Սակայն դե չթողեցին: Ինքն ուզեց ամեն ինչ օրենքով լինի, լինի թավշյա, բայց դե ժողովուրդը սիրում է բռունցք: Այժմ նա կգնա, դուք էլ կհանգստանաք: Կգան նոր դրածոներ, հին ու նոր թш լանչիները դուրս կգան իրենց թաքստոցներից, կտեսնենք հին դեմքեր, կուրախանանք…