Այո, մենք պարտվել ենք: Բայց մի օրում չենք պարտվել, այլ… Նարեկ Սարգսյանի անդրադարձը «խելացի» հասարակության դատարկախոսությամբ զբաղվելուն

Նարեկ Սարգսյանը գրում է.
Պш տերազմը ավարտվեց թե չէ, հաջորդ օրը պարզվեց, որ ՀՀ-ում լիքը մարդ գիտեր, որ մենք դш տապարտված էինք պարտության: Բա որ գիտեիք խի՞ չէիք ասում: Պարտաճանաչ քաղաքացին դա իմանալու դեպքում պետք է գիշեր-ցերեկ աղաղակեր դրա մասին:

Ինչու՞ չէիք աղաղակում: Վախենում էի՞ք: Ումի՞ց: Ձեզ դш վաճան կհամարեի՞ն: Թող համարեին: Բա գիտեիք, որ աղետ է սպասում ու ձեն չէիք հանու՞մ: Եթե գիտեիք ու ձայն չէիք հանում, ապա ՀՀ-ի շահը ձեզ համար մեկ է: Դա դш վաճանությունից ինչո՞վ է տարբերվում: սակայն իրականում դուք ոչ մի բան էլ չգիտեիք ու չէիք կարող իմանալ: Այո, մենք պարտվել ենք:

Բայց մի օրում չենք պարտվել: Մենք պш տերազմել ենք 44 օր: 21-րդ դարում դա հսկայական ժամանակ է: Հզոր հш րվածների դեմ մեր բանակը պայքարել արժանապատիվ և պարտվելով հանդերձ թշ նшմուն ծանր կп րուստներ է պատճառել: Հաղթանակը Ադրբեջանի վրա էժան չի նստել:

Ու այդ հարաբերակցության մեջ շարքային քաղաքացին չէր կարող նախօրոք որևիցե բան գուշակել: Չեմ հասկանում, էդքան հաճելի է՞ ետին թվով «Նոստրոդամուս-Նոստրադամուս» խաղալը: Հո երեխա չեք: Պш տերազմի հավանական ելքի մասին կարող էր ՀՀ-ում իմանալ

միայն ՀՀ-ի վարչապետը: Քանզի միայն ինքն էր տիրապետում անհրաժեշտ ողջ ինֆորմացիային բանակի, քաղաքական դրության, մեր ու թշնամու դաշնակիցների մասին: Դրա համար էլ ինքն է պարտության պատասխանատուն:

Քանզի ինֆորմացվածն ու որոշում կայացնողը ինքն էր, ոչթե մենք: Մենք դա չգիտեինք ու չէինք կարող իմանալ: Ու դրա մեջ ամոթ բան չկա: Պարտությունից հետո դատարկախոսությամբ զբաղվելը տհաճ երևույթ է: Շատ տհաճ բան:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *