Արամ Սարգսյանը գրում է.
Որոշել էի այս ընթացքում լռել, ուշքի գալ, ելքեր փնտրել, սակայն գործող և նախորդ իշխանությունների վեճերը, միմյանց մեղադրանքները ու ինքնարդարացումները տեսնելով՝ հասկացա, որ այդ գործընթացը կարող է
ոչ միայն անվերջ լինել, այլև՝ ամենակարևորը՝ ոչինչ չի տալիս ծանր իրավիճակը լիցքաթափելու, հրատապ ու անհետաձգելի խնդիրները լուծելու առումով։
Հետևությունս 1-ն է՝ փորձել համախմբել ու ձևավորել նոր առանցք, սև-սպիտակից դուրս, որտեղ այս վիճակը հաղթահարելու

ելքերը տեսնում են ոչ նախկինների և ոչ էլ ներկաների առաջնորդությամբ, ոչ եղածը քրքրելով, մեղավորներ փնտրելով, անիծելով, հայհոյելով, այլ առաջ նայելով, լուծումներ առաջարկելով ու հայրենիքի սահմանը պահող քաջերի նվիրումով աշխատելով։ Վստահ եմ՝ որ այս կերպ մտածող քաղաքական միավորումների
ու անհատների թիվը անհամեմատ մեծ է, քան հների ու նորերի համախոհներինը, և կարծում եմ, որ միայն այդ դեպքում է, որ իրենք էլ կհասկանան ներքին վեճի վտանգավորությունը ՀՀ-ի համար, և իրենք էլ կմիանան մեծամասնությանը այսօր ամենակարևոր՝ Արցախը պահելու և երկիրը ոտքի հանելու խնդիրը լուծելու համար: Որ դա ոչ միայն պետք է, այլև հնարավոր, ոչ մի կասկած չունեմ։ Առաջիկա վեց ամիսը ՀՀ-ի 3-րդ Հանրապետության ամենադժվար ժամանակն է

լինելու՝ թե քաղաքական, թե բարոյահոգեբանական, թե տնտեսական առումներով և հնարավորինս անկп րուստ հաղթահարելու համար համայն հայության ուժերը համատեղել է պետք, որևէ մեկին դուրս թողնելը աններելի շռայլություն է։ Պատրաստ եմ իմ փորձը, կապերը, ներուժը դնել համախմբման համար՝ առանց անձնական ակնկալիքների։