Երգչուհի Զարուհի Բաբայանը գրում է. «ԻՄ ԻՄԱՑԱԾ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԻ ՊԱՐՏՎԵԼ… Այս պարտությունը ունի անուններ և գլխավոր դերակատարներ, որնք բեմում խաղում էին իրենց ներկայացումը: Զուգահեռաբար այդ ամենին, հայ ազգը ինքնքնաբուխ ներգրավվել էր մի ուրիշ բեմականացման մեջ, որը չուներ ոչ ռեժիսոր, ոչ էլ դերաբաշխում:
Բոլորս դարձել էինք մեկ հանուն մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ: Ես չեմ ընդունում այս իրականությունը որպես մեր ազգի պարտություն, քանզի երբ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ հանձնում էինք հողին իմ մտերիմ մարդու ՀԵՐՈՍ ՈՐԴՈՒՆ, ես տեսել եմ այդ մոր աչքերը, ով նվիրեց ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ամենաթանկը և պինդ գրկում էր որդու ողջ մնացած զի նակից ընկերներին,որոնք դուրս էին բերել Վահեին կռ վի դաշտից և

հենց այդ մայրը ուրախանում էր երբ տեսնում էր ողջ մնացածներին և լսում էր ընկերների ջերմ խոսքերը կյանքը զп հաց զավակի մասին: Ես տեսել եմ իմ երեխային և իր ընկերների նման այն 100-ավոր երիտասարդներին, որոնք խառնած գիշեր-ցերեկ փորձում էին անել անհնարինը պш տերազմի դաշտում կռ վողների համար և անտուն մնացածների համար: Ես տեսել եմ
այն մարդկանց, ովքեր իրենց ունեցածը կամ ամենավերջինը և անգամ թոշակը նվիրաբերում էին, չմտածելով վաղվա մասին: Ես տեսել եմ մարդկանց, որոնք իրենց հացը կիսեցին այդ պահին կարիքավորի հետ: Ես տեսել եմ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ հեռու ապրող մի ողջ ազգի, որը ամեն պահը ապրում էր այնպես, ինչպես մենք ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ:

Ես տեսել եմ այն երիատասարդներին, ովքեր անգամ 1 վայրկյան չեն մտածել իրենց կյանքի մասին և պատրաստ են եղել զп հաբերել այն հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ: ՍԱ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ: Մենք պետք է քայլենք առաջ և պետք է հասկանանք, որ փոքր պետություններն էլ կարող են ապրել արժանապատիվ և կարող են իրենց ուրույն տեղը
ունենալ այս փոքրիկ մոլորակի վրա. Վերջին շրջանում մենք առիթ ունեցանք անընդհատ հիշելու մեր ազգի պարծանքներին և մեզանում դեռ պետք է ծնվեն նրանք, ովքեր ՀԱՅԻ անունը բարձր պետք է պահեն և շարունակեն այդ շքերթը: Մենք պետք է շարունակենք ապրել և արարել,աշխատել և շենացնել մեր երկիրը ամեն մեկս մեր տեղում:

Մենք պետք է կարողանանք նայել մեկս մյուսի աչքերի մեջ և պիտի կարողանանք խոսել,քանի որ խոսքը ունի բուժիչ և սթափեցնող ուժ: Մենք հզոր ԱԶԳ ենք, սակայն երբեմն մոռանում ենք այդ մասին:
ՍԱ ԻՄ ԻՄԱՑԱԾ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ, ԵՒ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ ՄԻ ՕՐ ԿԿԱՆԳՆԵՆ ԴԱ ՏԱՍՏԱՆԻ ԱՌԱՋ»: