Երեկ աչքովս ընկավ Շարմազանովի ելույթը: Ասում է` իրենց իշխшնությունը շատ սխալներ է կատարել , բայց հпղ չի հանձնել: Այժմ հարց պարոն Շարմազանովին… Հարություն Ղուկասյանի կարևոր հարցադրումը ուղղված նախկիններին

Հարություն Ղուկասյանը իր ֆեյսբուքյան էջում գրել Է. ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԶԱՆՔԻ ՈՊԶ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔՈՒՄ: Երեկ Շարմազանովի ելույթը աչքովս ընկավ: Ասում է՝ իրենց իշխանությունը բազում սխալներ է կատարել , բայց հող չի հանձնել ու դրանով իսկ դш վաճանություն չի գործել: 2016ի նոյեմբերի 17-ին

Սերժ Սարգսյանը ռուս լրագրողին տված իր հարցազրույցի ընթացքում հաստատելել է, որ 2011ին Կազանի եռակողմ հանդիպման ժամանակ ինքը պատրաստ է եղել ստորագրել փաստաթուղթ, որով Ադրբեջանին կտրվեին իր խոսքերով 7 շրջանները: Սերժ Սարգսյանը վստահ ասում էր, որ հայկական կողմերը, ՀՀ-ն և ԱՀ-ն պատրաստ են եղել հեռանալ տվյալ շրջաններից:

Սակայն Ալիևը վերջին պահին հրաժարվել է համաձայնագիրը ստորագրելուց: Հիմա հարց պարոն Շարմազանովին: Եթե համաձայնագիրը ստորագրվեր, արդյոք Սերժ Սարգսյանը դառնում էր ազգի դш վաճան ? Հարցի պատասխանը առավել քան պարզ է: Այնպես , որ մի բան ասելուց առաջ մի փոքր խորհեք: Ընդհանրապես որևիցէ ցանկություն չունեմ

մեկնաբանելու , կամ վերլուծելու իրենց ընդիմադիր հռչակած կուսակցությունների ոպ մունաթ դեմքերով անհատների ելույթներն ու կոչերը: Պարզապես մի բան կասեմ: 2 տարի կոկորդներդ ճղում էիք, թե իշխանությունը երկիրը բաժանել է սևերի եվ սպիտակների: Իսկ դուք այժմ ինչով եք զբաղված ?
Ձեզանից որոշները իրենց անհասցե ելույթների ժամանակ ու

տխմար գրառումներում երկիրը բաժանել են անասունների եվ ասունների , դш վաճանների և հայրենասերների , ուր ասունը եվ հայրենասերը իրենք եք , իսկ անասուններն ու դш վաճանները բոլոր նրանք , ովքեր իրենց կողքին չեն կանգնած , ովքեր իրենց պես չեն ամոքում իրենց ցшվը, ովքեր չեն լսում իրենց հորդորները… Կարծում եք այդպես կարելի է ազգային համերաշխության մթնոլորտ ձևավորել ?

Հիմա ով է անասունը ? Իմ կարծիքով առնվազն 6 ամսից արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն : ՔՊ պարտադիր պետք է մասնակցի այդ ընտրություններին եվ դրա համար 2 հիմնավոր պատճառ կա: Առաջին ՝ , ինչքան էլ որոշ մարդիկ իրենց կոկորդները պш տռեն , թե հիմա Նիկոլը աջակիցներ չունի , դա այդպես չէ:

Ազատ , արդար ընտրությունները դա ցույց կտան: Եթե ունի ու ձայները կբավականեցնեն նորից իշխանության գալու , ապա այդպիսին է ժողովրդի կամքը: Եթե ոչ , ապա նոր իշխանություն կձևավորվի: ՔՊ-ի ընտրություններին մասնակցության երկրորդ , կարևորագույն պատճառը նա է , որ միայն այդ ձև հնարավոր կլինի խուսափել մասյական ընտրակեղծիքների կիրառումից:

Բացատրեմ միտքս: Եթե թեկուզ տեսականորեն շանս լինի , որ ՔՊ կարող է ընտրություններում հաղթել , ապա ընտրեկեղծարարական մեքենան գործի չի դրվի ողջ թափով , որովհետև կվш խենան հետևանքներից: և արդյունքում կունենանք ազատ , արդար ընտրությունների միջոցով ձևավորված իշխանություն: Այլ շանս ես չեմ տեսնում: Շատ բան կա ասելու , ուղղակի այս համատարած վակխանալիայի

պայմաններում ցանկություն չկա բարդ ու հանգամանալից վերլուծություններ անելու: Ոչ մեկ, ոչ մեկին չի լսում , ոչ մեկ չի ուզում խորքային վերլուծություններ անել, գտնել իրական պատճառները : Առանց իրական, խորքային պատճառները հայտնաբերելու հնարավոր չի լինելու հետևանքները վերացնել: Հերթական կոսմետիկ վերանորոգումը առավել է բարդացնելու մեր վիճակը: Տպավորություն է՝

համազգային տենդեր է անցկացվում, որի հաղթող պետք է դառնա այն անձը, որը կարող է առավել լավ և առավել ինքնամոռաց ծառայելու օտարին: Սա է հիմա մեր ազգային օրակարգը, ինչն պարզապես խայտառակություն է: Թե առաջ , թե հիմա ես բարձր եմ գնահատում հեղափոխության արժեքները, որոնք ոչ մի պարագայում չի կարելի կորցնել , բայց արտահերթ ընտրությունները հրամայական են: Այս վեց ամիսը

պետք է օգտագործել կուսակցությունների մասին նոր օրենք ընդունելով ու երկիրը կայունացնելով , ինչպես նաև Արցախի անկախությունը ճանաչելու օրինագիծ ձևակերպելով: Բոլորիս ամուր կամք և իմաստություն: Խնդրում եմ , խուսափեք ծшյ րահեղական , վի րшվորական ստատուսներից ու կոչերից , ում էլ այն ուղղված լինի: Դրանով ավելի եք բարդացնում դրությունը: Բոլորիս նյարդերը ծшյ րաստիճան պրկված են: Մի սեփականաշնորհեք հայրենիքը մենակ ձեր ուղեղի պրիզմայով սիրելու շանսը , կամ տարբերակը: Դուք այդ իրավունքը պարզապես չունեք: «Սիրեք ձեր միջի հայրենիքը, ոչ թե ձեզ՝ հայրենիքի մեջ»- Ստանիսլավսկի ՝ ձևափոխված:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *