Թող ՍԱ ընթերցեն բոլոր նրանք, ովքեր այսօր մեղադրում են վարչապետին… 2010թ-ին ընդունած օրենքով Արցախի տարածքը ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինները համարել են Ադրբեջան. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Iravaban.net—ը գրում է. 2010թվականի հունիսի 24-ին ՀՀ ԱԺ-ը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքի մեջ լրացումներ կատարելու վերաբերյալ» օրենքը, որը նկարագրում է նաև Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում սահմանային բնակավայրերի՝

Ադրբեջանի հետ ունեցած սահմանները: Այսպես, Արցախ Հանրապետությանը (Քաշաթաղի շրջանում) սահմանակից Գորիսի տարածաշրջանի Խնձորեսկ համայնքի վարչական սահմանների նկարագրության մեջ ասվում է. «Խնձորեսկ գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևելյան շրջանում: Համայնքը հյուսիսից

«Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Խնածախ գյուղական համայնքին, հյուսիս-արևելքից և հյուսիսից «Բ»-«Գ» մասով` Քարաշեն գյուղական համայնքին, հյուսիս-արևելքից «Գ»-«Դ» մասով` Տեղ գյուղական համայնքին, արևելքից «Դ»-«Ե» մասով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), «Ե»-«Զ»

մասով` Ներքին Խնձորեսկ գյուղական համայնքին, հարավ-արևելքից «Զ»-«է» հատվածով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), հարավից ր հարավ-արևմուտքից «Է»-«Ը» մասով` Հարթաշեն գյուղական համայնքին, արևմուտքից «Ը»-«Թ» շրջանով` Գորիս քաղաքային համայնքին, «Թ»-«Ա» մասով` Վերիշեն գյուղական համայնքին»: Չի նշվում, որ Խնձորեսկը սահմանակից է ԱՀ-ին կամ Լեռնային

Ղարաբաղի Հանրապետությանը: Նշվում է այսպես․ ««Դ»-«Ե» մասով սահմանագիծը հանընկնում է Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ»: Նշենք նաև` նույնը վերաբերում է Հայաստանի Սյունիքի ու Վայոց Ձորի մարզերի մնացած բոլոր սահմանային գյուղերին: 2010թվականի հունիսի 24-ին

Ազգային Ժողովում նախագիծը այսկերպ ներկայացրեց կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը։ Կառավարության ղեկավարն էլ Տիգրան Սարգսյանն էր։ 4-րդ գումարման խորհրդարանը ունեցել է 131 պատգամավոր։ 131 պատգամավորական մանդատներից 65-ը ՀՀԿ-ն էր,

25-ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, տասնվեցը ՀՅԴ-ինը, 8-ը «Օրինաց երկիր» կուսակցությանը, 7-ը «Ժառանգություն» կուսակցությանը, 1-ը «Դաշինք» կուսակցությանը և 10-ը անկախ պատգամավորներինը։ Նշանակալի է, որ ոչ մի պատգամավոր չի բարձրացրել տվյալ խնդիրը ԱԺ-ում և այդ մասին խորհրդարանում քննարկում չի եղել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *