Այժմ ուշացումով «սահմանի կռ իվ տվող» տիկնայք պարոնայք, եթե դեմ էիք այսօր «գծվող» սահմաններին, ապա ինչո՞ւ էի… Ստյոպա Սաֆարյանի ուշագրավ գրառումը

Ստյոպա Սաֆարյանը գրել է.
«սահմանի կռ իվ տվող» տիկնայք պարոնայք, եթե դեմ էիք այսօր «գծվող» սահմաններին, ինչո՞ւ էիք դեռ այնժամ կողմ քվեարկում Ադրբեջանի խորհրդային սահմաններին․․․ Եթե այս երկրում կան անձինք, ովքեր իրավունք ունեն արդարացիորեն ընդվզել տեղի ունեցողի դեմ, ապա դա դուք չէք․․․
Այդ ժամանակ դա ոչ մեկիդ

անհրաժեշտ չէր, ավելին՝ կողմ եք քվեարկել․․․ Որքան հասականում եմ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է նաև Սյունիքում խոսել այդ մասին /դեռ չեմ հասցրել հետևել, թե ինչ է ասել/։ 2010 թվականին Կառավարությունը Ազգային ժողովում ներկայացրեց «ՀՀ վարչատարածքային բաժանումների վերաբերյալ» ահռելի հաստափոր օրենքի նախագիծը, որի հավելվածներում նկարգարված էին ՀՀ-ի բոլոր համայնքների վարչական սահմանները, ըստ այդմ նաև՝ ՀՀ-ի

արևելյան սահմանները, այդ թվում՝ Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի սահմանները «Ադրբեջանի» հետ։ Այս օրենքի փոփոխությունը շատ այլ նպատակներ է հետապնդել, որի մասին չեմ գրի քննարկվող թեմայից մարդկանց ուշադրությունը չշեղելու նպատակով։ Սակայն օրենսդրական այդ փաթեթում հենց նշված բոլոր մարզերի արևելյան սահմանները ՀՀ օրենքի մակարդակով ամրագրվել են ոչ թե որպես Հայաստան-Արցախ, այլ Հայաստան-Ադրբեջան սահմաններ։ «Ադրբեջանի Հանրապետություն» բառերն աչք են ծակում բոլոր այն սահմանամերձ համայքների դեպքում, որոնք սահմանակից էին ԱՀ-ին․․․․

Այն ժամանակ այս օրենքի ընդունումը ես կապում էի բացարձակ այլ՝ ներքին բիզնես «շահագրգռությունների» հետ՝ տեղյակ չլինելով, որ ՀՀ-ի այդ ժամանակվա իշխանությունը արդեն բանակցում է Կազանյան փաստաթուղթը, որը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության համաձայն պատրաստ էին ստորագրել 2011թվականի գարնանը, սակայն դրանից հրաժարվեց Ալիևը․․․ Փաստացի, ստիպված եմ արձանագրել, որ Ադրբեջանից Հայաստանի «սահմանազատման» իրավական հիմքերը այդժամ պատրաստվում էին՝

տեղյակ լինելով յոթ շրջաններ վերադարձնելու անխուսափելիության մասին․․․ Այլապես ինչու պետք է ՀՀ օրենքի մակարդակով Սյունքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի արևելյան սահմանները պետք է անվանվեին Ադրբեջանի հանրապետության հետ սահամններ․․․2007-2011թթ․ մեր կողմից ներկայացվել էր նաև ԼՂՀ ճանաչելու մասին նախագիծը, և մեզ հենց Ազգային Ժողովում հարց էին տալիս՝ իսկ որ սահմաններով եք ճանաչում ԼՂՀ-ը։ Քանզի հարցի ներկայացնողը ես էի՝

մշտապես պատասխանում էի՝ այն սահմաններով, որոնք նշված են ԼՂՀ Սահամնադրությամբ, ինչով, մեր կարծիքով ՀՀ-ի արևելյան սահմանը առնվազն ժամանակավոր սահման էին (ժամանակավոր, քանզի հաջորդ քայլը պատկերացնում էինք ՀՀ-ի հետ միավորումը) Արցախի և Հայաստանի, սակայն ոչ Հայաստանի և Ադրբեջանի միջև․․․ Հետահայաց նկատելի է դառնում, որ 2011թվականի կազամյան հանդիպմանն ընդառաջ նաև Հայաստանի Հանրապետության արևելյան սահմաններն էին ճշտվում և ամրագրվում օրենքի մակարդակով․․․
Հիմա Սյունիքի, Վայոց Ձորի,

Գեղարքունիքի արևելյան սահմանների հետ կապված ընդվզում են նրանք և այն քաղաքական ուժերը, որոնք հենց իրենք են սահմանել Ադրբեջանի սահմանի գտնվելու վայրը․․․․ Իսկ այդ չորս ուժերը՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ ու ՕԵԿ այն ժամանակ բոլորը իշխանություն էին, մենք՝ Ժառանգության պատգամավորներս՝ ընդդիմություն։ Միայն վեց պատգամավորս դեմ քվեարկեցինք այս օրինագծին։ Ըստ որում՝ այս օրինագծի ծավալն այնքան սարսափեցնող մեծ էր, անծանոթ տեղանքների անվանումները այնքան շատ, որ ես սկսեցի կասկածել

դրա ընդունման շտապողականության վրա։ Քանզի Ազգային Ժողովի տարածքային կառավարման հանձնաժողովում մենք անդամ չունեինք /մեր պատգամավորների թիվը փոքր էր հանձնաժողովների թվից/, դիմեցի այդ հանձնաժողովի նախագահին՝ առաջարկելով արտագնա նիստեր կազմակերել բոլոր մարզերում, համայնքներում և համայնքների ղեկավարների հետ համաձայնեցված որոշել սահմանները, որոնք մենք ի վիճակի չենք անել Երևանում՝ չիմանալով որևիցե տեղանք, հանդամաս, տեղանուն կամ սահման․․․․

Առավել քան զայրացնող էր օրենքում Ադրբեջանի Հանրապետության հիշատակումները, որոնցով տեսնում էիր, որ ՀՀ-ն ըստ էության ճանաչում է այդ սահմաններն ու այն վայրերում, որոնք Արցախյան բանակցային փաթեթի մասն են կազմում և Հայաստանը համաձայնում է դրանք հանձնել թշնամուն․․․․ Այժմ ուշացումով «սահմանի կռ իվ տվող» տիկնայք պարոնայք, եթե դեմ էիք այսօր «գծվող» սահմաններին, ինչո՞ւ էիք դեռ այն ժամանակ կողմ քվեարկում Ադրբեջանի խորհրդային սահմաններին․․․

Եթե այս երկրում կան անձինք, ովքեր իրավունք ունեն արդարացիորեն ընդվզել տեղի ունեցողի դեմ, ապա դա դուք չէք․․․ Այդ ժամանակ դա ոչ մեկիդ պետք չէր, ավելին՝ կողմ եք քվեարկել․․․ Միայն մենք աղմկեցինք՝ ԱԺ-ում միայն ես ու մի քանի այլ գործընկեր ելույթ ունեցանք, և ուրիշ ոչինչ․․․ Կողմ քվեարկեցիք, հաստատեցիք-դա կեցիք ու սկսեցիք մարզպետներից ու հատուկ համայնքներից ձեզ անհրաժեշտ արոտավայրերը գնել․․․․ Ձեր լրատվամիջոցները լռեցին,

չլուսաբանեցին, մենք էլ լրատվամիջոց չունեինք, և մեր հասարակությունն էլ չիմացավ այս ամենի մասին․․․ Իմ/մեր խիղճը մաքուր է մեր ազգի առջև։ Մենք այս ամենի մաս չենք կազմել, մենք դեմ ենք եղել։ Ու պատմության մեջ «ճիշտ լինելը» ամենևին մխիթարություն չէ ինձ համար, երբ տեսնում եմ մեր ինքնիշխանության տակից հեռացող հայրենիքիս կտորները․․․ Մեր երկրում դш վաճանության թեմայով պետք է միայն շշուկով խոսել․․․ Իսկ սա այդ օրենքին կողմ քվեարկած պատգամավորների անուններն են․․․․

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *