Այժմ ես հարց ունեմ Արցախի գործող բոլոր քաղաքական առաջնորդներին. Թևան Պողոսյանի կոշտ հարցադրումը

Կային ժամանակներ, երբ հանրությանը 100 փաստ էին ներկայացնում և հրամցնում, թե ժողովրդավարության գործիքակազմ է` հաշվետվողականություն։ Թե ինչ էին ասում կամ ոչ, հիմա էական չի, բայց հիշում եմ մեկ անգամ այդ միջոցառումը օգտագործվեց՝

դիմելու համար Արցախի Հանրապետության քաղաքական ղեկավարներին, թե արդյո՞ք ընդունում են նրանք Հայաստանի Հանրապետության նախկին իշխանությունների կողմից բանակցությունների մեջ «այսպիսի մի պարտվողական մոտեցումը»։ Հարցը հնչել էր մինչ 2020 թվականի մարտ-ապրիլյան ընտրական պրոցեսը,

որը ընկալվում էր նախընտրական ժամանակաշրջան ու հնարավորություն՝ ասելու, թե ինչն է ընդունելի ԱՀ-ում, ինչը՝ ոչ։ Այժմ ես հարց ունեմ ԱՀ-ի գործող բոլոր քաղաքական առաջնորդներին՝ նկատի ունենալով նաև, որ ներկայիս դրությամբ համարյա բոլոր քաղաքական կուսակցությունների ղեկավարները տարբեր պաշտոններ են ստացել կամ շուտով կստանան։ Հարցս՝ իսկ ձեզ համար Տեղ գյուղից արևելք ո՞ր պետության տարածքն է՝ Արցախի Հանրապետության օկու պացվա՞ծ, թե Ադրբեջանի։ Բոլորին եմ Դիմում։

Իսկ պատասխանը սպասում եմ ոչ թե անձնապես ինձ գրելով, այլ հնչեցնել Արցախի ԱԺ ամբիոնից։ Հ.Գ. Ինձ համար ինչպես ՀՀ-ի անվտшն գությունը, Երևանի ամեն մի կետի անվտան գությունը սկսվում էր մեր հայրենիք Ակնայի առաջ նագծի այն կետից, ուր կանգնած էր հայ զինվորը, այդպես էլ այդ հարցի պատասխանն է։ Բայց դե դա ինձ համար, իսկ Ձե՞ր։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *