Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Եթե ընդդիմությունը հրաժարվի լրջորեն քննարկել տվյալ օրակարգը, սա կլինի աշխարհում առաջին դեպքը, երբ իշխանափոխություն պահանջող ընդդիմությունը կմե րժի արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը՝
այսպիսով վերահաստատելով այն, ինչ շարունակաբար ասել ենք վերջին շաբաթների ընթացքում, այն է՝ այս անձինք ժողովրդին երբևէ չեն դիտարկել և այժմ նույնպես չեն դիտարկում որպես իշխանության ձեւավորման միակ լեգիտիմ աղբյուր։ Հիշեցնենք, որ Հայաստանի
Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ու հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրում է խորհրդակցությունների՝ 2021-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։ Այս մասին երեկ ֆեյսբուքյան գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ Նա իր խոսքում նշել է, որ վարչապետի պաշտոնի ու երկրի հետագա քաղաքական
առաջնորդության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը՝ իր կամքի ազատ արտահայտմամբ եւ ինքը, որպես Հայաստանի վարչապետ, իրեն համարում է այդ կամքի ազատ արտահայտման երաշխավորը։
Փաշինյանը նաեւ պատրաստ է ժողովրդի որոշման արդյունքում թողնել վարչապետի պաշտոնը։ Եւ վարչապետի պաշտոնը կարող է թողնել կամ շարունակել պաշտոնավարել միայն ժողովրդի որոշմամբ։