Հովհաննես Ավետիսյանն իր էջում գրել է. Դիտեցի մի հատված Նիկոլ Փաշինյանի այսօրվա հարցազրույցից: Նա միայն խաղում է մարդկանց անտեղյակության կամ թերտեղեկացվածության վրա: Շարունակում է մանիպուլացնել հանրային տրամադրությունները: Օրինակ պնդում է, թե՝ «ԼՂ—ի համար կանխորոշվել էր Նախիջևանի
ճակատագիրը»,
քանի որ բանակցային անառարկելի դրույթներից էր փախստականների վերադարձը: Սա բացարձակ մանիպուլիացիա է, որովհետև փшխս տականների վերադարձը բանակցային գործընթացին քննարկվել է և նախատեսված է եղել իրագործել համամասնորեն երկուստեք, այսինքն, եթե 1000 ադրբեջանցի վերադառնում է Շուշի, ապա դրանից մի քանի անգամ ավել հայ պետք է վերադառնա օրինակ Սումգայիթ, այսինքն այն վայրեր որտեղ եղել են բազմահազարանոց հայկական
համայնքներ: Նիկոլը շարունակում է մանիպուլացնել հասարակությանը՝ կեղծելով կամ այլաբանելով պատմական փաստերը, դրվագները ու բանակցության առարկա թեմաները: Սիրելի հայրենակիցներ, մի տրվեք այս մարդու մանիպուլատիվ մտքերին ու էմոցիոնալ ճառերին, մի դարձեք դրա զп հը: Նա այլևս անցյալ է, նա այլևս կապ չունի մեր երկրի ու
բոլորիս բարօրրության հետ: Նա նույնիսկ զորու չէ ապահովելու մեր կենսագործունեության համար անհրաժեշտ առաջին պայմանի գոյությունը, այն է՝ սահմանների և մեր բոլորիս ֆիզիկական անվտш նգությունը: Պետք է նայել առաջ: Ցш վ է սա, բայց պետք է ասել, որ չունենք պատշաճ կառավարություն, չունենք ԱԺ, չունենք պետական այրեր,
որոնք պետության կառավարման ղեկին են: Այս ամենը մնացել է մեր բոլորիս ուսերին: Չգիտեմ, թե ոնց կընթանան հետագա զարգացումները, չգիտեմ թե ինքս ինչպես, ում հետ և ինչ ձևաչափով եմ մասնակցելու մեր պետությունը այս шղե տալի վիճակից հանելու աշխատանքներին: Մի բանում վստահ եմ, շարունակելու եմ
փնտրել վիճակի հանգուցալուծման հնարավորություններ և ինքս փորձելու եմ գտնել այն ձևաչափը, ուր հնարավոր կլինի նաև սեփական կարողություններս ծառայեցնել մեր պետության և քաղաքացիների բարօրրությանը: Հավատում եմ, որ գալու են մեր բոլորիս համար առավել լավ օրեր: Դիմանալ և պшյ քարել է անհրաժեշտ: