Սևակ Մուսաթյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերում անդրադարձել է այժմյաբ քաղաքական իրավիճակին և ասել հետևյալը. «Բարև Ձեզ հարգելի հայրենակիցներ։ Այսօր ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել, խոսել մի քանի թեմաների շուրջ, որոնք ամենաշատն են հետաքրքրում մեր հայրենակիցներին։ Ըստ իս՝ դրանք են,
1-ինը՝ թավիշ, 2-րդը՝ դш վաճաններ կամ դш վաճանություն, 3-րդ՝ հավելավճարներ, և ցանկանում եմ մի քանի խոսք ասել 16+ ուժերի մասին։ Ուստի, նախ թավիշի մասին. Ցանկանում եմ արձանագրենք, որ պետությունը ոչ թե մի ամբողջական հաստատություն է, այլ օրենսդիր, գործադիր ու դш տական ֆունկցիաները իրարից անկախ իրականացնող մարմինների միություն։

Դա իշխանությունների տարանջատման սկզբունք է կոչվում։ 20-րդ դարում իշխանության այդ 3 ճյուղին ավելացել է նաև 4-րդ ճյուղը՝ ԶԼՄ-ները, կամ մեդիան, կամ մամուլը։ Եկեք տեսեք, թե ՀՀ-ում այդ 4 իշխանություններն ում են պատկանում։ Սկսենք օրենսդիր իշխանությունից։ Օրենսդիր իշխանությունը ՀՀ-ում կոչվում է ԱԺ։ Ազգային ժողովն ունի 131 պատգամավոր, որոնցից
85 պատգամավոր ունի «Իմ Քայլ»-ը, 42 պատգամավոր ունեն ընդդիմադիր 2 ուժերը՝ ԲՀԿ և ԼՀԿ, և 4 անկախ պատգամավոր։ Եւ արձանագրենք, որ օրենսդիր իշխանությունը պատկանում է «Իմ քայլը» դաշինքին, այսինքն իշխող ուժին։ Գործադիր իշխանությունը՝ դա կառավարությունն է, կառավարությունը ես կասեի, որ 30-40 տոկոս է իշխող ուժի տիրապետության տակ, քանզի նախարարները, փոխնախարարները հիմնականում նշանակվել են իշխող ուժի կողմից,

իսկ առավել հին աշխատողները՝ բաժնի պետեր, վարչության պետեր, տարբեր կարգի աշխատակիցներ՝ աշխատում են շատ վաղուց, ու շատ մեծ է հավանականությունը, որ նրանք որոշ ժամանակ անց կարող են անցնել բարիկադի հակառակ կողմը։ 3-րդը՝ դա դш տական իշխանությունն է, որը պիտի վերացներ թավիշը։ Այսինքն, դш տական իշխանությունը
պետք է լինի լրիվ անկախ, պետք է արտացոլի ժողովրդին, պետք է արտահայտի նրանց շահերը։ Այն չպետք է սպասարկի որոշակի խմբակի, որոշակի խմբին, լինի դա իշխանական թե ընդդիմադիր։ Ցш վոք սրտի, մեր դш տական համակարգը կոռումպացված է, սպասարկում է որոշակի խմբակի շահեր, դրա վառ արտահայտությունն

բազում մեր պար տությունները ՄԻԵԴ-ում 2008-ի մարտի մեկի դեպքերից սկսած մինչ հիմա, քանզի ՄԻԵԴ-ում պարտվել է ՀՀ-ն։ Այսինքն, ՀՀ դш տական իշխանությունը կայացրել է այնպիսի որոշումներ, որոնք վն աս էին Հայաստանի Հանրապետությանը, այսինքն, որոնք բխ ում էին որոշակի խմբի կամ խմբակի շահերից»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում.