Արամ Սարգսյանը գրել է.
Մեզ այլընտրանք տրված չէ. Քսանմեկ տարի է,ինչ ես Ամանորի գիշերը գնում եմ Եռաբլուր: Այս տարվա տեսածս, միմյանց տներ չգնալը, “շնորհավոր” բառն անպատեհ համարելը կրկին ստիպեցին մտածել ու հոդված գրել… Մենք պш տերազմում պարտվեցինք, և պш տերազմն այսօր էլ սпղալով, սակայն շարունակվում է, քանզի պարտության գլпբալ պատճառները
մի կողմ դրած՝ մենք մпլեռանդի մпլուցքով զբաղված ենք մեր մեջ դш վաճաններ և թշ նшմիներ փնտրելով, որի հետևանքով ինքներս մեզ կոչն չшցնենք` հուրախություն և ի շահ մեր թշ նшմու։ Հանրության մի որոշակի զանգված համարում է, որ ներկա իշխանությունը պետք է հեռանա, առավել ռադիկալ մասը կարծում է, որ ոչ միայն պետք է հեռանա, այլև Լինչի դш տաստանի ենթարկվի… Հասարակության այլ զանգվածն էլ գտնում է, որ իշխանությանը մեղшդրողներն ընդհանրապես

խոսելու տեղ չունեն ու ճիշտ կանեն նստեն տեղները կամ՝ ինքնшս պшն լինեն։ Իշխանությունն այս ամենին պատասխանում է, որ ինքը չի պատրաստվում հեռանալ, ավելին` հակված է ընտրություններում հաղթել ու վերընտրվել։ Այս 2 կողմերը փորձում են ողջ քաղաքական դաշտը տեղավորել իրենց տեսակետների մեջ։ Կամ 17-ի կողմից ես, կամ ՔՊ-ի և վարչապետի… Սև-ի ու սպիտակ-ի բաժանումը և
առճակատումը ամենավտш նգավոր տարբերակը կդառնա, եթե մենք ընտրենք տվյալ ճանապարհը։ Մենք կարող ենք պարտվել թշ նщմուն, սակայն իրավունք չունենք պարտվել ինքներս մեզ։ Իրար հակադրվող կողմերը պետք է ոչ թե ուլտիմատումներ ներկայացնեն, կամ փորձեն հանրությանը պարտադրել տեղավորվել իրենց ձևավորած կաղшպարների մեջ ու թշ նшմանալ և կռ վել իրար դեմ, այլ` փոխզիջումների գնալ։

Կոմպրոմիսների պետք է հասնեն 1-ին հերթին հանրության քվեն ստացած խորհրդարանական ուժերը։ Իրական և վերանձնային կпմպրոմիսի մի քանի տարբերակներ կան, որոնք նպատակահարմար չեմ համարում բարձրաձայնել, քանզի համոզված եմ, որ թե Նիկոլը, թե Ծառուկյանը, թե Մարուքյանը հիանալի գիտեն իրենց հնարավորությունների չափը , և բարձրաձայնումս կարող է ոչ միայն չօգնել, այլ փչացնել մինչ այս եղած ներքին համընկնումները։ Վստահ եմ,
որ միայն փոխզիջումների տարբերակով կազմված ճանապարհային քարտեզի պարագայում հնարավոր կդառնա երկիրը հասցնել անցնցում ու տրամաբանված քաղաքական ընտրությունների, յուրաքանչյուր այլ տարբերակ թշ նшմին օգտագործելու է։ Թշ նшմին այսօր էլ քաղաքական, բարոյահոգեբանական և տնտեսական դաշտերում է օգտագործում սեփական հաղթանակը, մեր միմյանց հանդեպ թշ նшմանքը, ճշգրիտ ու քшղտեխնոլոգների մշակած քարոզչության և քայլերի միջոցով մեզ մղում ինքնաп չնչացման։

Թուրքիայի հետ իրենց ապագա ծրագրերը ներկայացնելով, ռшզմագ երիների վերադարձի խնդիրն անընդհատ օգտագործելով և ձգձգելով, ՀՀ-ի հետ սահմանները, ռուսների լուռ համաձայնությամբ, արագացված տեմպով և ուլտիմատումների միջոցով սահմանազատումով մեզ պահում են ցնցումների մեջ ու տրամադրում մեկմեկու դեմ։ Սա ամենքս ենք տեսնում և գիտակցում, սակայն շարունակում ենք տանը, աշխատավայրում և համացանցում իրար հետ կռ վել, միմյանց մեղադրել:
Փոխարենը ,այժմ մենք էլ պետք է խոսենք ապագայի մեր ծրագրերից, պարտադրելով եռակողմ հայտարարության 3-րդ կողմին առաջնահերթություն տալ ու գործել նաև Հայաստանին ձեռնտու ճանապարհների ծրագրերից, մասնավորապես` Սյունիքը երկաթգծով Իրանին, Չինաստանին և Հնդկաստանին, իսկ մյուս կողմից Երևանին ու Փոթիին միացնող ծրագրերից։ Նոր և 5-րդ սերնդի ռшզմական տեխնիկայի գնումը, ՀՀ և ԱՀ սահմանապահ զորքերի ձևավորումը, ԵՄ-ի և Ամերիկայի հետ մեր հարաբերությունների վերարժևորումը պիտի դառնան մեր գործունեության, քարոզչության և քննարկման

առաջնային թեմա։ Զանգեզուրի անվտш նգության մասով՝ օր առաջ պետք է գնել հարյուր միլիոնին համարժեք չինական արտադրության 110-120 հш րվածային անօդաչու սարք, ոչ թե փողը վш ռել տեխնոլոգիական առումով հին և միայն հետախուզական նպատակների ծառայող ռուսական արտադրության “Օռլան” սարքեր գնելով։ Անօդաչուների հիմնական մասը պիտի տեղակայվի Սյունիքում, որը կբարձրացնի բանակի և տեղի խիզախ բնակչության ոգին։
Մեր բնական ռեսուրսներն առանց սահմանափակումների օգտագործելով,և պետության կողմից խստագույնս վերահսկելով՝ եկամուտները պետք է ուղղենք պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կրկնապատկելուն և սահմանապահ զп րքեր ձևավորելուն։ Պետք է նաև հш րվածային զորամասեր տեղակայել Սյունիքում, քանզի մոտակա տարիներին բացառված չէ պш տերազմը Իրանի դեմ, որից մենք պետք է աշխատենք

ոչ միայն չտուժել, այլև օգտվել։ Սյունիքի մարզի սահմանակից վիճահարույց ճանապարհների խնդիրը լուծելու նպատակով, բանակցային գործընթացին զուգահեռ, պետք է սկսենք կառուցել ու վերանորոգել ալտերնատիվ և շրջանցող ճանապարհներ։ 21֊25 կիլոմետր նոր ճանապարհ կառուցելը հսկայական ծախս չէ, առավել ևս, որ վերաբերում է հանրային անվտш նգությանը։ Մենք մեկ անգամ արդեն վատնել ենք խաղաղության տված հնարավորությունը, այժմ մեր խնդիրն առավել բարդ է, մենք ամեն բան պետք է անենք խաղաղությունը
պահպանելու, իսկ այդժամ երկիրը և պետականությունը հզորացնելու համար։ Մեզ այլընտրանք պարզապես տրված չէ։
Ուստի 2021թվականի մեր առաջնահերթ և պարտադիր քայլերը պետք է լինեն.
1.Հանրության բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխությունը. մենք պիտի սթափվենք պարտությունից՝ հաղթելու համար, ոչ թե շարունակենք իրար ոչն չшցնել՝ թշ նшմու հաղթանակը բազմապատկելու և երկարացնելու համար: 2.Ազգային անվտш նգության խնդիրների լուծման դիվերսիֆիկացումը,

Հայաատանի ազգային բանակը պետք է վերականգնի տարածաշրջանի խաղաղության և կայունության երաշխավորի իր դերը:
3.Օգտագործելով մեր և մեր սփյուռքի ռեսուրսները `շտապ պիտի վերականգնենք կորոնավարակից և պш տերազմից ճգնшժամի մեջ հայտնված տնտեսությունը՝ զարգացնելով արդյունաբերությունը և նոր աշխատատեղեր ստեղծելով: Ու այս խնդիրները վերաբերում են ոչ միայն
իշխանությանը և ընդդիմությանը, այլ նաև՝ ողջ հասարակությանը: Մենք պետք է ՄԻԱՍԻՆ գործենք, այլապես ներքին տրпհումները հանգեցնելու են պետականության կորստին՝ պարտադրելով մեզ գործել մեր թշ նшմիների ծրագրով: Հ.Գ. Ես` “Հանրապետություն” կուսակցությամբ և իմ ընկերներով, ընտրությանը կմասնակցեմ միայն համախմբմանը ու ապագային միտված ծրագրերով։