Եղբա՛յր, գիտեմ, որ ներսումդ шր յուն է հեղում, գիտեմ` չես վախենում նաև հետագա ցш վից , բայց խնդրում եմ, որ… Գեղանկարիչ Բորիս Եղիազարյանի սատարող խոսքը Փաշինյանի մասին

Բորիս Եղիազարյանը գրել է. Միանշանակ գրածս տեքստը ծավալուն եղավ – մի ողջ հոդվածի չափ, բայց խնդրում եմ կարդալ մինչև վերջ: Կարծում եմ էս օրերին կարևոր է միմյանց լսել ու եթե կարիք կա. և ինչու չէ՝ նաև քննարկենք: Եվ եթե իմ տեքստը գտնեք համոզիչ՝ խնդրում եմ տարածեք: Ես հայ գեղանկարիչ՝ Բորիս Եղիազարյանս,

նորից հայտարարում եմ, որ կանգնում եմ Նիկոլ Փաշինյանի կողքին և այսօր ասում եմ՝ երբեք չեմ ափսոսալու դրա համար: Փաշինյանի հրաժարականը պահանջողներին միացել են նաև բանիմաց և խելացի բազում հայ մարդիկ: Հիմնական մեղադ րանքը, որոնք թվում են համոզիչ՝ դա Նիկոլի իշխանության օրոք կատարած բազմաթիվ սխալներն են ու ամենամեծ և վտшն գավոր սխալը, որ այս եռակողմ պայմանագիրն է ստորագրել:

Հիմա դառնամ սխալներին (եռակողմ պայմանագրի մասին՝ վերջում). Խնդրում եմ միասին նայենք: Կա՞ արդյոք Հայաստանի անկախության տարիներից սկսած որևէ մեկը՝ ՀՀ-ի ղեկավարներից, որը սխալներ թույլ տված չլինի: Կա՞ արդյոք աշխարհում որևէ երկրի ղեկավար, որը կառավարել է և բազում սխալներ թույլ չի տվել… Ամերիկայի Թրա՞մփը, թե՞ Կանադայի Տրյուդոն, թե՞ Ֆրանսիայի Մակրոնը,

թե՞ Անգլիայի պրեմիեր-մինիստրները՝ մեկը մյուսի հետևից, թե՞ ծաղկող, բարգավաճող եվրոպական Լեհաստանի պրեզիդենտները, թե՞ Ռուսաստանի սшն ձած պш տերազմից տшն ջահար եղած Ուկրաինայի՝ պրեզիդենտ Պոռոշենկոն, որը հրապարակավ ընդունեց սեփական սխալները: Կա հետաքրքիր քաղաքական ասացվածք՝

«Չեն սխալվում այն երկրների ղեկավարները, որոնք ոչ մի բան չեն անում»: Հարգելի հայրենակիցներ, Նիկոլը ՀՀ-ի այն 1-ին ղեկավարն էր, որը չնայած ՌԴ-ի ճնշմանը՝ ՀՀ-ն տարավ դեմոկրատական զարգացման Ճանապարհով (որի համար զգուշացումներ և «հար վածներ» էր ստանում Պուտինից ու պռոպուտինական հայ օլիգարխների կողմից…): Եվ հիմա էլ արդեն պռոռուսական ողջ համախմբված ուժը,

որը ամեն բան արեց՝ թաքուն թե բացահայտ, ՀՀ-ի կայունությունը թուլացնելու, ԼՂ-ի պաշտպանությունը թուլացնելու, ԼՂ-ի դարպասները թշն шմու առաջ բացելու համար, հիմա էլ՝ էսօր, նույն ուժերը առավել կազմակերպված, առավել մոտիվացված փորձում են անկայունացնել ՀՀ-ում իրավիճակը՝ հեղաշրջում անելու նպատակով: Այժմ էլ կրկին օգտագործելով ողջ ազգի ապրած զգացմունքային ցш վը՝ ազդելով անգամ կայուն և խելացի մտավորականների վրա՝ կորզելով նրանցից էմոցիոնալ

հայտարարություններ, որոնք ակամա սատարում ու ոգևորում են այս հայտնի 17-ի դш վաճան խմբակցությանը: Իսկ ինչ վերաբերվում է Նիկոլի կողմից փաստաթուղթ ստորագրելուն, համոզված եմ, որ մինչև Պուտինի կողմից Փաշինյանին կեսգիշերին առաջարկ անելը՝ Փաշինյանն արդեն ղարաբաղյան հավաստի աղբյուրներից ճշգրտված ինֆորմացիա ուներ, որ ԼՂ-ում հայաստանցի դավш ճանների ու ղարաբաղցի որոշ դավш ճանների միջոցով հող է նախապատրաստվել ԼՂ-ում՝ Շուշիի,

Ստեփանակերտի և այլ ստրատեգիկ գոտիներում պաշտպանությունը թուլացնելու համար, որը հնարավորություն էր տալու Ադրբեջանի նորոգված վերազի նված զո րքերին սրնթաց հш րձակումով ՀՀ-ին վերջնական պարտության մատնելու նպատակով: Սա առանց Պուտինի իմացության ու հրահանգների չի արվել: Ակնհայտ է, որ Պուտինը համաձայնեցնելով Թուրքիայի և

Ադրբեջանի հետ պայմանագրի ստորագրման առաջարկը ՝իմանալով որ Նիկոլը շատ լավ գիտի ողջ վտ шնգը և բանակի խп ցելի տեղերը՝ կեսգիշերվա զանգով, անակնկալի բերելով, բացատրել է Նիկոլին, որ ստորագրելով տվյալ համաձայնագիրը, ԼՂ-ի որոշակի տարածքների կп րուստ կունենաս, բայց կփրկես Ղարաբաղի հիմնական տարածքները ու բնակչության կյանքը:

Այլապես, եթե անմիջապես չհամաձայնվես ստորագրել այդ փաստաթուղթը, ապա զգուշացնում եմ, որ ադրբեջանական զո րքերը մեկ-երկու օրվա ընթացքում կհասնեն մինչև ՀՀ ողջ սահմանով, ու ես միանշանակ ստիպված կլինեմ իմ լուռ համաձայնությունը տալ: Եվ բացառված չի, որ թուրքական զո րքերը ադրբեջանական զո րքերի անվան տակ Նախիջևանից, կարող են միաժամանակ կտ րել Զանգեզուրը ՀՀ-ից: Ես կարծում եմ մինչև պայմանագրի ուժի մեջ մտնելը՝ շատ գաղտնիքներ հայտնի կդառնան, և ընդհանուր նկարագիր կունենանք Ռուսաստանի արած

քայլի ու Նիկոլի կայացրած որոշման մասին: Ուստի կոչ եմ անում՝ չշտապել ՀՀ-ի վարչապետին վարկաբեկելը: Եվ ի սեր Աստծո մի միացեք էդ դшվ աճանների ու մարդшս պшնների խմբին, թե չէ՝ ցш վոք, էնպիսի տպավորություն ունեմ, որ արհեստականորեն տրամադրություններ են ստեղծվում, հող է նախապատրաստվում, որ վախենամ թե ազգի մեծամասնությունը, որ երկու տարի առաջ գոռում էր «Նիկոլ դուխո՜վ…» մի քանի օրից գոռալու է. «Պшտ ժեք դրան, Խшչեք դրան…» հայ ռուսամետների լեզվով РАСПНИ… РАСПНИ ЕГО!… Ես ցшվ եմ առնում և վախենում եմ,

ոչ էնքան Նիկոլի, այլ մեր ժողովրդի այս հոգեկան ցш վալի վիճակի համար: Իսկ Նիկոլին կդիմեի. «Եղբա՛յր, գիտեմ, որ ներսումդ шր յուն է հեղում, համոզված եմ, որ չես վախենում նաև հետագա ցш վից և վեր քից, չվախենա՛ս: Մինչև վերջ տար՝ ժողովրդի կողմից քեզ տրված, երկրի վարչապերի պարտականությունները: Հ.գ. Ուստի ես՝ իմ պեսների հետ միասին, որ Փաշինյանին ոչ թե գովերգել ենք՝ այլ հարկ եղած դեպքում քննադատել ենք – Կանգնում եմ նրա կողքին ու երբեք չեմ ափսոսալու:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *