Հետևությունս մեկն է. Որոշել էի այս ընթացքում լռել, ուշքի գալ, ելքեր փնտրել, սակայն… Արամ Սարգսյանի տարբերակը` ստեղծված իրավիճակից դուրս գալու համար

Արամ Սարգսյանը գրում է.
Որոշել էի այս ընթացքում լռել, ուշքի գալ, ելքեր փնտրել, բայց գործող ու նախորդ իշխանությունների վեճերը, միմյանց մեղադրանքները և ինքնարդարացումները տեսնելով՝ հասկացա, որ տվյալ գործընթացը կարող է ոչ միայն անվերջ լինել, այլ նաև՝ ամենակարևորը՝

ոչինչ չի տալիս ծանր իրավիճակը լիցքաթափելու, հրատապ և անհետաձգելի խնդիրները լուծելու առումով։ Հետևությունս մեկն է՝ փորձել համախմբել և ձևավորել նոր առանցք, սև-սպիտակից դուրս, որտեղ տվյալ վիճակը հաղթահարելու ելքերը տեսնում են ոչ նախկինների ու ոչ էլ ներկաների առաջնորդությամբ, ոչ

եղածը քրքրելով, մեղավորներ փնտրելով, անիծելով, հայհոյելով, այլ առաջ նայելով, լուծումներ փնտրելով և հայրենիքի սահմանը պահող քաջերի նվիրումով աշխատելով։ Հմոզված եմ՝ որ այս ձև մտածող քաղաքական միավորումների և անհատների թիվը անհամեմատ մեծ է, քան հների և նորերի համախոհներինը, ու կարծում եմ, որ լոկ այդ դեպքում է, որ իրենք էլ կհասկանան ներքին վեճի վտանգավորությունը Հայաստանի

համար, և իրենք էլ կմիանան մեծամասնությանը այսօր ամենակարևոր՝ ԱՀ-ն պահելու ու երկիրը ոտքի հանելու խնդիրը լուծելու նպատալով: Որ դա ոչ միայն պետք է, այլև հնարավոր, ոչ մի կասկած չունեմ։ Առաջիկա 6 ամիսը Հայաստանի երրորդ Հանրապետության ամենաբարդ ժամանակն է լինելու՝ թե քաղաքական, թե բարոյահոգեբանական,

թե տնտեսական առումներով ու հնարավորինս անկп րուստ հաղթահարելու համար համայն հայության ուժերը համատեղել է անհրաժեշտ, որևէ մեկին դուրս թողնելը աններելի շռայլություն է։ Պատրաստ եմ իմ փորձը, կապերը, ներուժը դնել համախմբման համար՝ առանց անձնական ակնկալիքների։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *