Ովքե՞ր են իրականում եղել «Երևան Սիթիում» առևտուր անողները

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել ու կից գրել. «Հենց այս պահին Կոմիտասի Երևան սիթիում Հայաստանի Հնրապետության ՊՆ ու ՌՈ աշխատակիցների ուղեկցությամբ չորս ադրբեջանցիներ

առևտուր են անում: Սուպերմարկետի տարածքը խիստ վերահսկվում է՝ դրսից ու ներսից: Վաղը ձեր տներն են նույն մարդկանց ուղեկցությամբ մտնելու»: Իսկ այսօր hayblog.site կայքը հերքելով տեղեկությունը գրել է.

Երեկ համացանցում տեղեկություններ են տարածվել, թե իբր գիշերը Կոմիտասի «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարության աշխատակիցների ուղեկցությամբ չորս ադրբեջանցիներ գնումներ են կատարել։ Տեղեկությանը կից տարածվում է նաև լուսանկար։ Պաշտպանության

Նախարարությունից հայտնում են, որ տարածվող լուսանկարում ոչ թե ադրբեջանցիներ են եղել, այլ Իրանի ԶՈՒ պատվիրակության ներկայացուցիչներ։ Վերջիններս ժամանել են Հայաստանի Հանրապետություն աշխատանքային այցով, որի ընթացքում Ռш զմական ոստիկանության աշխատակիցները ուղեկցել են նրանց։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *