ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաժարական է տվել. հայտնի է պատճառը

Նախ նշենք, որ Արսեն Թորոսյանը ծնվել է 1982 թ-ի հունիսի 21-ին, Երևանում: 2004 թ-ին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը՝ բուժական գործ մասնագիտությամբ: 2006 թ-ին ավարտել է Հայաստանի

Հանրապետության ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը` սոցիալական հիգիենա ու առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ, որտեղ էլ 2006-2009 թթ-ին ուսումը շարունակել է ասպիրանտուրայում` հանրային առողջություն ու առողջապահության

կազմակերպում մասնագիտությամբ: 2015-2016 թթ-ին ծառայել է Հայաստանի Հանրապետության ԶՈւ-ում որպես բուժծառայության լեյտենանտ, այդ թվում՝ ապրիլյան պш տերազմի ժամանակահատվածում։ Զինվորական ծառայությունը դադարեցրել է հիվանդության պատճառով՝ ծառայելով տասը ամիս: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ ՀՀ նախագահի աշխատակազմից

Aysor.am-ին հայտնեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստացել են Արսեն Թորոսյանին պաշտոնից ազատելու մասին առաջարկը։ Այն դեռ չի ստորագրվել։ Նշվում է, թե իբր, Թորոսյանը թիմի հավաքների ընթացքում ասել է, որ ձախողել են երկրի կառավարումը և ճիշտ կլինի, որ պարտությունից հետո հեռանան։
Արսեն Թորոսյանը 2018 թվականի մայիսի 12-ին էր նշանակվել ՀՀ առողջապահության նախարար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *