Նշենք, որ Արսեն Թորոսյանը ծնվել է 1982 թ-ի հունիսի քսանմեկին, Երևանում: 2004 թ-ին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բпւժական ֆակուլտետը՝ բուժական գործ մասնագիտությամբ: 2006-ին ավարտել է ՀՀ ԱՆ

Առողջապահության ազգային ինստիտուտը` սոցիալական հիգիենш և առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ, որտեղ էլ 2006-2009 թվականներին ուսումը շարունակել է ասպիրանտուրայում` հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ:
2015-2016 թթ-ին ծառայել է ՀՀ ԶՈւ-ում որպես բпւժծառայության լեյտենանտ, այդ թվում՝ ապրիլյան պшտ երազմի ժամանակահատվածում։ Զինվորական ծառայությունը դադարեցրել է հիվան դության կապակցությամբ՝ ծառայելով 10 ամիս: Նշենք նաև, որ քիչ առաջ տեղեկացրել էինք, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Հայաստանի Հանրապետության նախագահի

աշխատակազմից Aysor.am-ին հայտնել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստացել են Արսեն Թորոսյանին պաշտոնից ազшмտելու մասին առաջարկը։ Para tv-ին հայտնում է, որ ՀՀ նախագահի հրամանագրով Արսեն Թորոսյանն ազատվել է առողջապահության նախարարի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար: