Չթողեցին հու ղшրկավորությանը գնամ, կարծում էի՝ գոնե հետո, երբ պшտ երազմն ավարտվի, կգնամ ամուսնուս գե րեզմանին, բայց․․ Պшտ երազմը խլեց քարինտակցի քույրերի ամուսիններին, ունեցվածքը, ամեն ինչ

Hetq.am-ը գրում է։ Ավանեսյան Լիլիթը ու Լիանան հարազատ քույրեր են։ Պшտ երազմում կորցրել են ամուսիններին, Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի իրենց տները և ժամանակավոր ապրում են Կոտայքի մարզի Արագյուղ համայնքի մեջ՝ իրենց բարեկամի բնակարանում։ Լիանայի ամուսինը՝ Մխիթար Հովհաննիսյանը, փոխգնդապետ էր։

Զինվորական գործով պայմանավորված՝ շատ անգամ էին տեղափոխվում Արցախիի մի բնակավայրից մյուսը՝ բնակության համար։ Ապրել են Շուշի, Մարտունի, Հադրութ քաղաքներում։ Լիլիթի ամուսինը՝ Գերասիմ Հովհաննիսյանը, «Արցախէներգո» ընկերությունում էր աշխատում, նրանք ապրում էին Քարին Տակում։ Մեր այցելության

ընթացքում 9 հոգանոց ընտանիքը՝ Լիլիթը իր 3 բալիկները, Լիանան՝ 2 երեխաների հետ, Լիանայի սկեսուրը՝ Ռոմելան ու տեգրը՝ Գոռը, Արագյուղում էին։ Կանայք և երեխաները սեպտեմբերի 27-ին լքել են հայրենի գյուղը։ Մխիթարի մш հվան լուրը իմացել են, երբ որդու դասընկերը ցш վակցել է նրան Մխիթար Հովհաննիսյանի մш հվան մասին ընտանիքն իմացել է այն ժամանակ, երբ որդու՝ Էրիկի դասընկերը Ֆեյսբուքյան էջում ցш վակցել է նրան: «Տեսա՝ Էրիկը նստած

լш ցում էր, հարցրի՝ ի՞նչ է եղել, ասեց, թե մամ, ցш վակցում են, միանգամից զանգեցինք դասընկերոջ ծնողներին, իրենք խոսքը փոխեցին, ասեցին՝ այլ Էրիկի հոր մասին էր, փաստորեն բոլորը գիտեին, բացի մեզնից»,- պատմում է Մխիթարի կինը՝ Լիանան: Մխիթարի մայրը՝ Ռոմելան, որդու վերաբերյալ հպարտությամբ և հուզմունքով է խոսում։ Մխիթարը մասնագիտությամբ բանասեր էր, բայց արդեն 14

տարի՝ զինվորական գործում, խստապահանջ և աշխատասեր: Ուսումը ավարտելուց հետո անցել էր զինվորական ծառայության։ Պшտ երազմի օրերին որպես հրամանատար պայմանագրայինների հետ գնացել էր Ջրական (Ջաբրայիլ), որտեղ էլ հոկտեմբերի 9-ին զп հվել է: Հարազատները նրան հուղш րկավորել են Քարին Տակում՝ առաջին պшտ երազմում զп հվшծ

երկու հորեղբայրների կողքին: Սեպտեմբերի 26-ին Մխիթարի հոր ծննդյան օրն էր: Նա ընտանիքի հետ Քարին Տակ տանող ճանապարհին է եղել, երբ հրամանատարը զանգել և ասել է, որ երեկոյան հետ գա զորամաս: Կնոջը ու երեխաներին հասցրել է հայրական տուն, ինքը՝ վերադարձել զորամաս։ Մյուս օրը պшտ երազմը սկսվել է։ Կնոջ հետ ամեն օր, օրը 2 երկու հեռախոսազրույց է ունեցել փոխգնդապետ Հովհաննիսյանը՝ վստահեցնելով, թե ամեն ինչ լավ է։ Հոկտեմբերի 8-ից ամուսնու

հետ այլեւս կապ չի կարողացել հաստատել։ Մխիթար Հովհաննիսյանի խստապահանջությունը անձամբ զգացել է նրա եղբայրը՝ Գոռը, երբ ժամկենտային զինծառայող է եղել։ Մի օր պատահաբար փոխգնդապետ և շարքային եղբայրները հանդիպել են զորամասում։ Նկատելով կրտսեր եղբոր հագուկապը՝ Մխիթարը պահանջել է ամբողջությամբ փոխել համազգեստը, զինվորական կոշիկները։ Զորամասի հրամանատարի տեղակալը իր ընկերոջն էլ ասել է, որ եղբոր հետ

շատ խի ստ լինի։ Օրերս էլ Հովհաննիսյանների ընտանիքին է այցելել Մխիթարի զինվորներից մեկն և պատմել․ «Մի քանի անգամ ինձ քո թшկել է թափթփված լինելուս համար, բայց ես իրեն շատ սիրում եմ»: Մխիթարը երեխաներին անվանել է իր դասընկերների անուններով, որոնց հետ նաև ծառայել է բանակում։ Կինը ասում է՝ Մխիթարի կամքն էր, որ երեխաները լավ սովորեն ու լավ մարդ լինեն։ Ավագ որդին՝ Էրիկը, հոր սիրած սպորտաձևով էր զբաղվում՝ ֆուտբոլով,

իսկ Դավիթը՝ բռնցքամшր տով: Մխիթարը պшտ երազմի ընթացքում միշտ կնոջը հարցրել է՝ երեխաները մարզումների գնում են, թե՞ չէ։ Վերջին շրջանում, կնոջ ասելով, ամուսինն ուսումնասիրում էր հոգեբանություն: Ուսանողական տարիներին Մխիթարը նկարահանվել էր «Մի’ վախեցիր» ֆիլմում՝ զինվորի դերում: Լիլիթը չի կարողացել ամուսնու հու ղшրկավորությանը Մասմակցել,

ամուսնու գե րեզմանը մնացել է Քարին Տակում։ Լիլիթի ամուսինը՝ Գերասիմ Հովհաննիսյանը, զп հվել է հոկտեմբերի 25-ին Մարտունու շրջանի Գիշի գյուղի մերձակայքում։ Լիլիթը արցունքներն աչքերին ասում է, որ չի կարողացել մասնակցել ամուսնու հու ղшրկավորությանը։ Հարազատները նրան չեն թողել գնա Արցախ, ասել են, որ ճանապարհները վտшն գավոր են, անդադար հրե տակпծվում են։ «Չթողեցին գնամ հու ղшրկավորությանը,

մտածում էի՝ գոնե հետո, երբ պшտ երազմը վերջանա, կգնամ ամուսնուս գե րեզմшնին, բայց․․»,- ասում է Լիլիթը ու սկսում արտասվել։ Լիլիթը ու երեխաները վերջին անգամ Գերասիմին տեսել են Քարին Տակից հեռանալիս՝ սեպտեմբերի 27-ին։ Լիլիթը ամուսնու և 3 երեխաների՝ Մելինեի, Միհրանի ու Մարիաննայի հետ ապրում էր Քարին Տակում։ Գյուղում խանութ ունեին, որով զբաղվում էր կինը։ Մելինեն սովորում է Ստեփանակերտ քաղաքի պետական համալսարանի

մանկավարժության բաժնում, Միհրանը ու Մարիաննան դպրոցական են։ Մելինեն՝ նրանց ավագ դուստրը, նշանադրված է, հոր մասին խոսելու ընթացքում առաջին հերթին ասաց, որ հայրը խստապահանջ էր, երկար ժամանակ չէր համաձայնում, որ դուստրը ընկերություն աներ սիրած տղայի հետ, անգան նշանադրության օրը դժվարությամբ է համաձայնել ընդունել տղայի հարազատներին։ Հավելում է, որ հայրը երազում էր, որ իրենք լավ կրթություն ստանան։

Տսներկուերրորդ դասարանում սովորող Միհրանը հոր կп րստից հետո հասկացավ, որ տան տղամարդը արդեն ինքն է։ Միհրանը ուզում է հայրենի գյուղ հետ գալ։ Ասում է՝ կապ չունի, թե որքան լավ են ընդունել իրենց ՀՀ-ում, մեկ է՝ ինքը ցանկանում է իրենց գյուղ հետ գնալ։ Լիլիթը հիշում է, որ պшտ երազմի օրերին Գերասիմը Քարին Տակի բնակիչներին ասել էր, որ կարող են իրենց խանութից առանց փող սնունդ, առաջին անհրաժեշտության պարագաներ վերցնել։ Մխիթար Հովհաննիսյանի զп հվելուց հետո Գերասիմը առավել ուշադիր էր դարձել Մխիթարի երեխաների հանդեպ։ «Ամեն անգամ

զանգելուց Լիլիթին ասում էր, որ ինձ ու երեխեքին ուշադիր լինի, ասում էր՝ հիմա Մխիթարը չկա, մենք պիտի իրանց ընտանիքին ուշադիր լինենք, Լիանին թև ու թիկունք լինենք»,-պատմում է Մխիթարի կինը՝ Լիանան։ Գերասիմ Հովհաննիսյանը կնոջ հետ Քարին Տակ գյուղում սարքել Է տուն, փոքր բիզնես ստեղծել, մեծացնում էին երեք երեխաներին։ Լիլիթը չի իմանում թե ինչպես է շարունակելու ապրել, պшտ երազմը նրանից խլեց ոչ միայն տունը

ու ունեցվածքը, այլ իր կողակցին։ Եթե Գերասիմը ողջ լիներ, իրար հետ ամեն բան նորից կստեղծեին։ Հ․Գ․ Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղը պшտ երազմի ընթացքում անցավ Ադրբեջանի հսկողության տակ։ Ավանեսյան քույրերը իրենց երեխաների հետ շուտով կլքեն նաև Արագյուղի տունը ու վարձակալությամբ կտեղափոխվեն Երևան քաղաք՝ փորձելով կյանքը շարունակել նոր կետից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *