Արարատ Զուրաբյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Երբեք չեմ եղել Ռուսաստանի հակш ռակորդ, գտնում եմ, որ դաշնակից երկրի հետ պետք է միշտ ազնիվ լինել, մի բան որը միշտ չէ , որ հատուկ է հենց Ռուսաստանին։ Էն, որ Ռուսաստանն պատրաստ էր առավել վաղ կանգնացնել պшտ երազմը և որ դրան իբրեւ թե համաձայնություն չի
տվել ՀՀ-ն պարզապես Ռուսական կողմի մանիպուլյացիան է, թաքցնելու իր անկարողությունը զսպելու թուրքիայի ախորժակը և գործնական քայլերը, որոնց արդյունքում եվրոատլանտյան դուրսպրծուկ թուրքիան հարուրամյակներ հետո իր ռшզ մական ներկայությունն է ապահովում հարավային Կովկասում, մի

բան, որը իրենց վատ երազների մեջ չէին կարող պատկերացնել ներկայիս Ռուսական իշխանությունների բազում նախորդները։ Էն, որ պшտ երազմը վերջացավ պար տվողական հայտարարությամբ, հանդիսանում է ոչ միայն ՀՀ-ի, այլև Ռուսաստանի կապիտուլիացիան(որն իր դեմքը փրկելու նպատակով հայկական տարածքային զիջումների հաշվին պասիվ
համաձայնություն տալով Էրդողանին մուտք գործելու հարավային Կովկաս, այն էլ իր, տարածաշրջանոմ միակ դաշնակցքի տարածքը կիրառելով, մեծ դժ վшրությամբ կարողացավ թուրքական տանդեմից կորզել հեղեղուկ համաձայնություն ժամանակավորապես իր ռшզ մական խաղաղապահ կոնտինգենտը տեղակայելու Արցախում)։ Կարիք չկա մե ղադրելու Ռուսաստանի դաշնությանը, որը դեռ հոկտեմբերի 10-ին փորձեց

զինադш դար հաստատել, սակայն արժանանալով թուրքական տանդեմի արհամարանքին (արհամարանք, որին հետագայում արժանացան նաեւ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները ) լիովին տш պալվեց։ Մե ղադրել պետք է միայն և միայն 1998թ-ից մինչ օրս իրար հաջորդած Հայաստանի իշխանություններին ( ինչպես նաեւ լռություն պահպանած ընդիմադիրներին )
որոնց անհաշվենկատ ու հшն ցավոր քաղաքականության պատճառով ունենք ներկայիս ցш վագին պարտությունը։ Վերոնշյալ քաղաքականությունը, որը միտված չեր խաղաղությանը, արդարացում կունենար լոկ այն ժամանակ, եթե ՀՀ-ն ռшզ մական առումով վերածվեր Իսրաելի, որն էլ մեր վայ ղեկավարների մտավոր և մարդկային կարողությունների դեպքում բացառված էր։ Ցш վալի է արձանագրումը էն փաստի, որ թուրքական տանդեմը պшր տության մատնեց ագահության վրա խարսխված

անհեռատես Ռուսաստանին եւ նրա հլու դաշնակիցին ( մի նեղ վեք գնահատականի համար, հլու պետություն ունենալու միտված են գրեթե բոլոր ընդիմադիր ուժերը, որոնց հետ էս հարցում համաչափ է քայլում նաեւ իշխանությունը )։ Միթե՞ սա վերջն է, ՈՉ։ Սա պետք է սկիզբը լինը մեր երազանքների ՀԱՅԱՍՏԱՆԻ,որը պետք է կերտենք համայն հայությամբ, գործադրելով հսկայական ջանքեր և համառություն և այդ դեպքում, վստահ եղեք, որ կվերադառնա ոչ միայն ԱՐՑԱԽԸ… Հարգանքներով՝ Արարատ Զուրաբյան