Tert.am-ը գրում է. Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունից նախկին պատգամավոր Օրհան Միրօղլուն, որը նաև կուսակցության Կենտրոնական որոշումների գործադիր խորհրդի անդամ է, առաջ է քաշել էն տարօրինակ տեսությունը, որ Ամերիկայի նորընտիր նախագահ Ջո Բայդենն իրականում քուրդ է,

հայտնում է ahvalnews.com թերթը… Միրօղլուն իր թվիթերյան էջում գրառում է կատարել. «Քուրդ մի ընկեր, որի հետ վերջերս խոսեցի, նշեց, որ չնայած դժվար է հավատալ, որ դա լուրջ է, սակայն դժվար չէ կռահել, թե որն է նպատակը: Ինչ-որ մեկն ասել է, որ Բայդենի իսկական անունը
Չիմոյե Բահաթթին Աղա է: Նա սերում է քրդական ընտանիքից, որը Երևանից Ամերիկա է գաղթել և ծագումով Բիրուկի ցեղից է»: Աղբյուրը նկատում է, որ հայտնի մարդականց էթնիկ ծագման վերաբերյալ անհավատալի պնդումները տարիներ շարունակ տարածված են եղել Թուրքիայում: Նման քննարկում է ծավալվել նաև Շեքսպիրի շուրջ, որի անվան ծագումնաբանությունը Թուրքիայում

բացատրվում էր որպես Շեյխ Պիր: Հիշեցնենք, որ Բայդենը երկար ժամանակ հարաբերություններ է ունեցել քրդական խմբերի հետ: 2003 թ-ին նա դիմել է Իրբիլի քրդական խորհրդարանին ՝ ասելով, որ «սարերը ձեր միակ ընկերները չեն»: Չորեքշաբթի օրը Իրաքյան Քուրդստանի քուրդ պատգամավորները շնորհավորել էին Բայդենին Ամերիկայի նախագահի պաշտոնն ստանձնելու առթիվ: