Մեկ ամիս է ինչ ՀՀ-ն «չունի Նախագահ» և ես՝ մտահոգ քաղաքացիս, պահանջում եմ, որպեսզի… Հայկ Թորոյանի ուշագրավ գրառումը

Հայկ Թորոյանն իր էջում գրել է. #Պահանջ։ Շուտափույթ հեռացնել Արմեն Սարգսյանին Նախագահի պաշտոնից՝ անհարգալից բացակայության համար։ Արմեն Սարգսյանը, լինելով բարձր պաշտոնյա, կրում է մի շարք գաղտնի տեղեկություններ, ըստ տրամաբանության նա դեկտեմբեր ամսին

խախտելով մի շարք օրենքներ մեկնել է Մեծ Բրիտանիա ու արդեն մոտ 1 ամիս է՝ «անհետ կորել է»։ ՀՀ Նախագահը ի՞նչ իրավունքով է ուղևորվել Մեծ Բրիտանիա, այն դեպքում, երբ Հայաստանում մի շարք առումներով ռшզ մական դրություն է և բազում խնդիրներ կան, որոնցում նաև չեմ բացառում, որ նաև նախագահի

ներկայությունը ևս պարտադիր է և որ հենց նա է ստորագրում մի շարք կարևոր հրամանագրեր, եթե ես սխալվում եմ, ապա դուրս է գալիս այն, որ ամեն մի պետական բարձր պաշտոնյա կարող է իր քմահաճույքին, երբ կամ ուր ցանկանա գնա, արհամարհելով իր երկրին և ժողովրդին։ Նախ այն, որ ի՞նչպես նա հասավ Մեծ Բրիտանիա, նաև հասնելուն պես Արմեն Սարգսյանը փորձեց ժամանակ շահելու նպատակով պատճառաբանել,

որ նա վш րակվել է կորոնավիրուսի Pro Max-ով, ինչի բուժումը նաև կարող էր անցկացնել Հայաստանում։ Արդեն 1 ամիս է ինչ Հայաստանն «չունի Նախագահ» և ես՝ մտահոգ քաղաքացիս, պահանջում եմ Արմեն Սարգսյանի անհարգալից բացակայության հետևանքով ըստ օրենքի անհապաղ դադարեցնել իր լիազորությունները և հեռացնել Նախագահի պաշտոնից։ #Մաքրեք_ՀՀ-ն_օտարերկրյա_շպիոներից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *