Ինչպես Ռոբերտ Քոչարյանը «նիսյայով» վաճառեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը․ իսկ Թե ի՞նչ եղավ պղնձի գների հետ՝ կարող եք տեսնել այս գրաֆիկում․․․ բացառիկ մանրամասներ

Ինչպես Ռոբերտ Քոչարյանը «նիսյայով» վաճառեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը․ իսկ Թե ի՞նչ եղավ պղնձի գների հետ՝ կարող եք տեսնել այս գրաֆիկում․․․ բացառիկ մանրամասներ
2004թվականին Քոչարյանի թիմը 132 մլն դոլարով վաճառեց ՀՀ խոշորագույն Քաջարանի

հանքավայրը շահագործող ձեռնարկությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Որպեսզի պարզ լինի այս գործարքի և գնի անհեթեթության մակարդակը՝ նշեմ, որ 2005թվականի ընթացքում կոմբինատը 190 մլմ դոլարի արտադրանք է իրացրել։ Ընդ որում գործարքը «նիսյայով» էր արվել՝ գնորդը պետական բյուջե վճարեց ընդամենը 40 միլիոն դոլար՝

մնացած 92 մլն-ը հաջորդ տարի, այսինքն՝ 2005թվականին վճարելու պայմանով: Իսկ որպես վաճառքի հիմնավորում կառավարողները ներկայացնում էին էն կանխատեսումը, որ պղնձի համաշխարհային գները կնվազեն, այդ պատճառով կոմբինատը գնալով կկորցնի է իր գրավչությունը: Թե ի՞նչ եղավ պղնձի գների հետ՝ կարող եք տեսնել այս գրաֆիկում։ Եթե 2004թվականին

մեկ տոննա պղինձն արժեր մոտ 3 հազար դոլար, ապա ներկայումս այդ գինը 8 հազար դոլար է։ Վերջին 16 տարում միջին գինը եղել է 6000-6500 դոլարի շրջակայքում՝ հասնելով նաև մինչև իննից-տաս հազար դոլարի։ Եվ միայն 2008թվականի համաշխարհային ճգնաժամի ժամանակ է շատ կարճ ժամանակով գնանկում եղել մինչև 3 հազար դոլարը։ Լևոն Գալստյանի Ֆեյսբուքյան էջից

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *