Միայն մի անձնական բան ասեմ, այս մասում էլ չթվա, թե Նիկոլին եմ պաշտպանում, սակայն …Բլոգեր Ռուբեն Եսայանը` նախկին և ներկայիս իշխանությունների տարբերության մասին

Բլոգեր, այս օրերին «ԻնստագրաԴ» խմբից հայտնի դարձած Ռուբեն Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Միայն մի անձնական բան ասեմ, պատկերացրեք։ Նախկին իշխանությունների ներկայացուցիչները իմ զինգրքույկի մեջ ՉԵՆ ԳՐԵԼ ՔԱՌՕՐՅԱ ՊԱ ՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ, որպեսզի

վարձս չզեղջվի համալսարանում: Մամաս գնացել էր Պաշտպանության Նախարարություն եւ հանդիպել մեր նախկին գեներալներից մեկի հետ (դրան հիանալի գիտեք բոլորդ, բայց անունը չտամ)։ Գիտե՞ք` ինչ էր պատասխանել մամայիս` իսկ ձեր տղան հաստատ կռ վել ա՞։

Էն մարդուն էր ասել, ում տղային օրեր առաջ էին Ստեփանակերտի հի վանդանոցից տեղափոխել Երևանի հի վանդանոց։ Ինքը նկատի ուներ երևի թուրք խփ ել ա՞, թե ոչ ։) եթե խփ ել ա գրենք տիկին ջան, ինչի մասին է խոսքը ։) երևի սենց հա՞… տենց էլ չգրեցին։ Էս մասում էլ չթվա, թե Փաշինյանին եմ պաշտպանում, սակայն վատին վատը ասեմ, լավին` լավը։

Երբ նոր էր ընտրվել վարչապետ, լայվ էր մտել, հարցս գրեցի միանգամից պատասխանեց, ասելով` Ռուբեն ջան, ներկայացրեք ձեր զինգրքույկը ՊՆ, ես հրահանգավորել եմ, որ տվյալ խնդրով առկա զինծառայողներին վերաստուգեն, քանզի նման շատ կան։ Ու իրոք շատ կան, և մեծամասամբ ուսանողներ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *