Ով է իրականում Վահան Բադասյանը և ինչով է այդքան վտա նգավոր…… պատմեմ հետևյալը… Կարին Տոնոյանի անդրադարձը Բադասյանի ձերբ ակալությանը

Կարին Տոնոյանը գրում է. Կարին Տոնոյանը գրում է. ԱՄԵՆԱՎԱՏ ԽՈՐՀՐԴԱՏՈՒՆ ՎԱ ԽՆ Է….. Վահան Բադասյանի ձերբ ակալումը նրա հաղթանակն է իրականում. ուրեմն շատ էր վախենալու….. սա ձեռագիր է, փակել ամեն բան , ինչը իրենց ծախու տեսակի ու նպատակների համար վտ անգավոր է. օրինակ պատահակա՞ն էր,

արդյոք, որ իշխանության գալուց հետո 1-ինը փակվեց «Հայ ասպետ» հայակերտ նախագիծը, միանշանակ՝ ոչ, իրենք եկել էին ազգը հասարակություն դարձնելու, մենք հակառակն էինք անում…. ուրեմն վախենալու էինք…… Իրականում Վահան Բադասյանն ասել է էն , ինչ ամեն օր 100-ավոր ու 1000-ավոր հայեր ասում են, բայց նրանք չեն ձեր բակալվում, քանզի նրանք Վահան Բադասյան չեն….

Իսկ ով է Վահան Բադասյանը, ինչով է այդքան վտա նգավոր…… պատմեմ, թե ինչպես ենք ծանոթացել նրա հետ- 2016թվականի ապրիլն էր, ինչպես շատ հայեր, մենք նույնպես «Հայ ասպետով» հավաքեցինք բազմապիսի օգնություն՝ ճակատի համար ու հասանք Հադրութ.

ես, մեր ընկեր Սամվելն ու տղաս՝ Մենուան: Ցանկանում էինք օգնությունը հասցնել հենց Լելե թեփե կոչված բարձունքի համար պայքարած տղերքին: Երկար չեմ գրի, պարզապես կասեմ, որ երբ հասանք կառուցվող նոր «առա ջնագիծը» տեսանք, որ պետության գործառույթն իր վրա էր վերցրել Բադասյանը՝ իր

սեփական ողջ գյուղտեխնիկան տրամադրելով նոր դիրքեր ստեղծելուն: Երբ դիրքերից վերադարձանք, ամբողջ գիշեր հյուրընկալվեցինք նրա տանը, որը յուրօրինակ ժողովրդական շտաբի էր նմանվել՝ յուրաքանչյուր րոպե ներս էին մտնում կամավոր դարձած հադրութցիներն և տանում ամեն բան, ինչը պետք էր ճակատի համար. սակայն ինձ ամենաշատը ապշեցրեց նրա կնոջ կերպարը, ով անտրտունջ և անդադար

սեղանն էր թարմացնում մտնող «ֆիդայինների» առջև և մայրաբար ծածկում նույնիսկ հատակին գցած անկողիններում մի քանի ժամով քնած աշխարհազորայիններին……. Այժմ Բադասյանը կորցրել է իր այդ ամենահյուրանոց- տունը, իր ձեռնարկատիրական օբյեկտներն և ՀԱՅՐԵՆԻՔԸ…… և ՊԱՀԱՆՋՈւՄ ԵՔ ԱՅԴՊԻՍԻ ԲԱՆԵՐ ՉԱՍԻ՞…….ԲԱ, Ի՞ՆՉ ԱՆԻ….. Չէ, վա խկոտներ, ձեր գերագույն վա խկոտի հետ դուք չեք գիտակցի՝ ինչ է Հայրենիք-մարդը, չեք հասկանա, որ

Հայրենիքը բա նտարկել չի լինում, որ նրանք նույնիսկ ճա ղերի հետևում իրենց հոգում են կրում Հայրենիքը և Ազատությունը և դուք նրանց երբևէ, երբևէ չեք կարող բա նտարկել….. Չէ, դուք սա չեք հասկանա, քանզի ձեզ առաջնորդում է կենդանական վախը, վախը հայի հոգում ծավալվող չբան տարկվող Հայրենիքի անսահմանության հանդեպ..….. Ուրեմն՝ անհապաղ ազատել Վահան Բադասյանին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *