Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Վերադարձե՛ք Արցախ: Եթե չեմ սխալվում, Արցախի 4 նախագահներից 2-ը ապրում են Երևանում: Արցախի բազում բարձրաստիճան պաշտոնյաներ պաշտոնանկությունից հետո տեղափոխվել

եւ շարունակում են տեղափոխվել եւ նաև բնակություն հաստատել Երևանում: Այժմ ճիշտ ժամանակն է դուք Արցախ վերադառնաք: Վերադարձե՛ք Ձեր երեխաներով ու թոռներով, փորձե՛ք նոր շունչ հաղորդել մեր Արցախին, իրականացրե՛ք ներդրումներ ու շենացրե՛ք
Արցախը, հու՛յս տվեք Արցախում բնակվող մեր հայրենակիցներին, հասկացրե՛ք Ձեր ներսի ու դրսի բոլոր մեծ ու փոքր ընկերներին, դաշնակիցների՛ն, բարեկամների՛ն, մեր թշ նшմիների՛ն, Ադրբեջանին հատկապես հասկացրե՛ք, որ Արցախը չի ընկել, որ Դուք նորից Արցախի տե՛րն եք, հայրենատե՛ր եք, որ Արցախը հավերժ հայկական է

եղել ու հավերժ կմնա հայկական, և Ձեզանից ամեն մեկն ամեն բան կանի Արցախի վերածննդի համար: Ի դեպ, սա լավագույն պատասխանը կլինի բոլորին՝ ներսում ու դրսում, լավին ու վատին, որ Արցախն ապրելու է, որ Արցախը վերականգնվելու է և Արցախը շտկելու է իր մեջքը: Անձամբ ինքս անկեղծորեն արժանին կմատուցեմ
Ձեզ յուրաքանչյուրիդ, անկախ նրանից, թե Ձեզանից յուրաքանչյուրի հանդեպ ինչպիսի ընկալում ունեմ ես այժմ: Արե՛ք այդ քայլը, նո՛ր շունչ ու ոգի հաղորդեք Արցախին, նո՛ր կյանք տվեք Արցախին: Կանե՞ք… Հ.Գ. Ես Խորապես համոզված եմ, որ ճակատագրական այս ժամանակահատվածում բոլոր արցախցիները պետք է վերադառնան իրենց հայրենիք, այդ թվում նաև Հադրութից տեղահ-անվածները, Շուշի քաղաքի

մեր հայրենակիցները, իսկ մենք ազգովի պիտի կարողանանք հնարավորինս արագ նորմալ եւ հնարավորինս բարեկեցիկ պայմաններ ստեղծել նրանց համար՝ Արցախում հարատև ապրելու և Արցախը հավերժ հայկական պահելու համար… Արցախը հնարավոր է պահել հայկական միայն եւ միայն այնտեղ բնակվելով: Հողը պահում են այդ հողի վրա ապրող մարդիկ: