Lրագրող Անի Քոչարը ֆեյսբուքյան իր էջում հարսանեկան լուսանկար է հրապարակել՝ կից գրելով.
«Սերը գալիս է ճամփաներով չքարտեզագրված»: «2020-ի սեպտեմբերի քսանհինգին (շատ բարդ փորձություններից հետո, կարանտինային պայմաններում՝ սահմանափակ
թվով հյուրերով) վերջապես կարողացանք պսակադրվել: Շատ մեծ ցանկություն ունեի մեղրամիսն Արցախում անցկացնել (գարնանն էլ այնտեղ էինք), սակայն մեզ անակնկալ մատուցվեց և չծրագրված ճամփորդության մեկնեցինք այլ երկիր: Ով կմտածեր, որ հարսանիքի հաջորդ օրը կմեկնենք մեղրամիս և հասնելու հաջորդ օրն իսկ՝
սեպտեմբերի քսանյոթին կարթնանանք զանգից՝ ՀՀ-ում պш տերազմ է… Աշխարհի ամենաերջանիկն էինք ու մի վարկյանում աշխարհը գլխներիս փուլ եկավ… վերադառնալ էր պետք: Վերադառնալուց անմիջապես հետո ամուսինս կամավոր մեկնեց առաջնագիծ և բառերով նկարագրելու չէ, թե ինչ էի զգում և կրկին ինչ ապրումներ ունեցա: Թվում է, թե մш հվանը հաղթած մարդուն էլ ոչնչով հնարավոր չէ վախեցնել, փաստորեն հնարավոր էր…
Աստծո գործերն անքննելի են… Բացարձակ գաղտնիության պայմաններում կայացած հարսանյաց արարողությունը մինչ այսօր էլ չէր լուսաբանվի և հրապարակվի, եթե չլիներ այն մեծ ցանկությունը մի փոքր սեր, լույս ու հավատ տարածելու: Հմոզված եմ, որ անկեղծորեն կուրախանաք իմ անձնական երջանկությամբ և խիստ չեք դատի այս օրերին հարսանեկան լուսանկարներ հրապարակելու համար»,- առավել ուշ տեղեկացրել է Անի Քոչարը: