Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե ճիշտ է, որ «օպերատիվ-հետախ пւզական միջոցառումներով պարզ է դարձել նաև, որ Նաիրա Զոհրաբյանը համախոհների հետ ունեցած խոսակցությունների ընթացքում բազում անգամներ ընդունել է այն փաստը, որ ԲՀԿ-ի նախկին տարիներին անցկացված
ընտրություններում անհրաժեշտ քանակի ձայներ կարողացել է ապահովել միմիայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ընտրակաշառք բաժանելու արդյունքում՝ բառացիորեն հայտնելով հետևյալը․ «…պարզ դարձավ՝ ԲՀԿ-ն առանց ընտրակաշառքի Հայաստանում ձեն չունի… պետք է ճշմարտության երեսին նայե՞նք, թե՝ չէ, էտա…, իրականությունն էտա…», եթե ճիշտ է, որ Նաիրա Զոհրաբյանի խոստովանությունից
զատ փաստերով հաստատվել է, որ ԲՀԿ-ի ընտրությունները անցել են ընտրակաշառքով, պարզապես պռտք է ԲՀԿ-ին դш տել որպես իրավաբանական պատասխանատվության կառույց (չեմ կարողանում գրել «կուսակցություն»), և որպես կուսակցություն լուծարել: Չի կարող, չպետք է այդ կարգի կառույցը կուսակցություն կոչվել ու որպես կուսակցություն մասնակցել ՀՀ-ի քաղաքական օրակարգերի ձևավորումներին:
Առավել ևս, որ տվյալ խմբի «կուսակցականները» հավատարմության երդմնակալության գրավոր հավաստագրեր են հանձնել «կուսակցապետին»: Մարդկանց տվյալ խումբը մարդուն է ծառայել, ոչ թե երկրին: Նրանց «քաղաքականությունը» ուղղված է եղել երկրի քաղաքական, նյութական, հասարակական ռեսուրսները անձին ծառայեցնելուն: Նրանք խա խտել են Սահմանադրությունը՝ Սահմանադրության hոդված 94-ով «Պատգամավորը ներկայացնում է ողջ ժողովրդին,
կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով»: ԲՀԿ-ի պատգամավորների մանդատները սահմանափակված են Գագիկ Ծառուկյանի հրամայական խղճով ու համոզմունքներով: Սրանց «կուսակցություն» անվանելը մե՜ծ շռայլություն է: Անկախ նրանից, թե ինչպես կորոշվի Ծառուկյանի անհատական ճակատագիրը, եթե նույնիսկ իրավապահ համակարգը որոշի,
որ նա նորածին երեխայի պես անմե ղ է իր բիզնես գործունեությունում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն լինել չի կարող: ԲՀԿ անվան տակ հավաքված մարդիկ անհատին՝ Գագիկ Ծառուկյանին, ծառայողներ են, ոչ թե գաղափարի շուրջ միացած անձինք՝ կուսակցականներ: ԲՀԿ-ն որպես կուսակցություն պիտի լուծարվի: Հասկանալի է, որ սա լրջագույն քաղաքական ճգ նաժամ է: Առանց ԲՀԿ-ի գործող ԱԺ-ն չի կարող գործել, այնտեղ առնվազն 2 ընդդիմադիր քաղաքական
ուժ պիտի լինի: ԲԱՅՑ ձևացնել, որ այդ ուժերից 1-ը կարող է ԲՀԿ անունը կրող մարդկանց խումբը լինել, թե՛ ինքնախաբեություն է, թե՛ հшն ցանք: Նրանք արդե՛ն խաբել են Հայաստանի ընտրողներին՝ որպես կուսակցություն ներկայանալով: Չի՛ կարող այս խաբեությունը շարունակվել: Իսկ խաբեությունը չի դադարեցվի, եթե ԲՀԿ-ն որպես կուսակցություն մնա Ազգային Ժողովում: Սա կնշանակի, որ Ազգային Ժողովն հավանություն է տալիս քաղաքական խաբեությանը: Առանց այդ էլ հասարակությունում հասունանում է այն ցш վոտ համոզմունքը, որ Քաղաքացիական պայմանագիրը
կրկնում է մեկ անձին ծառայող անձանց խումբը կուսակցություն ներկայացնելու փորձը: Առավել ևս, որ 2018թ-ի ՔՊ ընտրությունը մեծ հաշվով 1 անձի ընտրություն էր: Ստեղծված իրավիճակում արդարը ու լավագույնն այն կլիներ, որ ԲՀԿ-ի լուծարման որոշում կայացվեր, ու պառլամենտական ճգ նшժամից դուրս գալով և արտահերթ ընտրություններ նշանակելով: Վերջին 2 տարիներին բավական փորձ ու գիտելիք կուտակվել թե՛ կուսակցություններում (այդ թվում ՔՊ-ում), թե՛ հասարակությունում: Բայց դա կարելի է ու պետք է անել դш տաիրավական համակարգը կարգի բերելուց հետո: Գործող համակարգով որևիցե ընտրություն պարզապես հնարավոր չէ անց կացնել, դա կվերաճի քաղաքացիական կռ վի տանող անկառավարելի ք աոսի»: