Նիկոլը իր թիմակիցներին նոր հրшհանգ է տվել… Օնիկ Գասպարյանը գիշերը տուն է գնացել, սակայն… ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ «Ժողովուրդ»

Նիկոլը իր թիմակիցներին նոր հրшհանգ է տվել… Օնիկ Գասպարյանը գիշերը տուն է գնացել, սակայն… ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հանրության մի ստվար զանգված խորը հիա սթափություն ապրեց։ Նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց Օնիկ Գասպարյանի հրամանագիրը, և

նա իրավունքի ուժով կազատվի պաշտոնից: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնեցին, որ Օնիկ Գասպարյանը երեկ գիշեր արդեն տուն է գնացել. մինչ օրս նա գիշերում էր այաստանի Հանրապետությա ՊՆ գլխավոր շտաբում։ Դա, սակայ, ոչ թե նշանակում է նահանջ, այլ կարճ դադար։ ԳՇ անդամները

սպասում են առավոտյան Օնիկ Գասպարյանի գալուն և նոր հրш հանգներին։ Իսկ ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի անակնկալ որոշմանը, ապա նկատենք, որ նախօրեին, երբ նախագահը հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հանդիպումից առաջ Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները սոցցանցերում ու հարցազրույցներում

իսկական գրոհ էին սկսել Հայաստանի Հանրապետության նախագահի դեմ։ Ազգային Ժողովի պատգամավոր Վահագն Հովակիմյանն նույնիսկ նախորդ օրը դիտարկում էր նախագահին անվստահություն հայտնելու տարբերակները արդեն: Դրան զուգահեռ Արմեն Սարգսյանին գովեստի խոսքեր էին հղում ընդդիմության առաջնորդները: Նիկոլ Փաշինյանը նախագահի հետ հանդիպումից հետո նամակ էր ուղարկել

իր թիմակիցներին՝ «անջատելով» քննшդա տությունները, և զարմանալի չէր, որ երեկ արդեն իրավիճակը հարյուր ութսուն աստիճանով փոխվեց։ Նիկոլ Փաշինյանի պահանջը կկատարվի. Օնիկ Գասպարյանը, ամենայն հավանականությամբ, կդադարի լինելարդեն ԳՇ պետ մարտի չորսից: Մնացած քայլերը լիրիկայի

ժանրից են՝ Սահմանադրական դш տարան, օրենքի սահմանադրականություն և այլն։ Իսկ թե ինչ են պայմանավորվել նախագահը, վարչապետը, ապա նաև վարչապետն ու ընդդիմության լիդերները, առաջիկայում կպարզվի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *