ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. ՆՈՐ օրենք կընդունվի. Բազմազավակ ընտանիքների համար հետևյալ աջակցության տեսակներն են նախատեսվում․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Iravaban.net-ը գրում է. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քն նարկման է ներկայացրել «Բազմազավակ ընտանիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։ Նախագծի հիմնավորման

մեջ շեշտվում է, որ բազմազավակ ընտանիքների պետական աջակցության համակարգային միջոցառումների իրականացումը պայմանավորված է Հայաստանի ներկա ժողովրդագրական կացությամբ, որը, նախ և առաջ, կապ ունի ծնելիության ցածր մակարդակի հետ: Այն չի ապահովում անգամ բնակչության պարզ վերարտադրություն, որի համար հարկավոր է 2.1 երեխա: Սակայն, միայն պարզ վերարտադրության

հաղթահարմամբ (մեկ ընտանիքի մեջ երկու-երեք երեխա) հնարավոր չէ ապահովել ընդլայնված վերարտադրություն և հասնել ծնելիության մակարդակի էական բարձրացման։ Այսինքն, ժողովրդագրական կայունության հաստատման և պահպանման համար անհրաժեշտ է ոչ միայն ապահովել պարզ, այլև ընդլայնված վերարտադրությունը, կտրուկ ավելացնել առնվազն 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքների թիվը՝ վերջիններիս տալով

որոշակի երաշխիքներ: «Բազմազավակ ընտանիքների վերաբերյալ» ՀՀ օրենքի նախագծի համաձայն, բազմազավակ ընտանիքը Հայաստանում բնակվող ընտանիք, որում ամուսնական մեկ զույգը, իսկ միածնող ընտանիքի պարագայում` միակ ծնողը, սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին ծնել ու (կամ) որդեգրել են առնվազն չորս երեխա/զավակ: Ընդ որում, երեխաների թվում հաշվի չեն առնվում սոցիալական պաշտ պանության կազմակերպության մեջ (մանկատուն) խնամվող

կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ունեցող երեխաները, Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը որպես առաջնահերթություն կարևորելով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է բազմազավակ ընտանիքներին լրացուցիչ պետական երաշխիքների և աջակցության տրամադրման նոր ծրագրեր, որոնք շանս կտան հստակեցնել բազմազավակ

ընտանիքների սոցիալական կարգավիճակը և երաշխիքները, բարձրացնել նրանց տրվող պետական աջակցության արդյունավետությունը, խրախուսել ընտանիքում չորորդ և հաջորդ երեխայի ծնունդը։ Ըստ օրենքի, չորս և ավելի երեխա ունեցող ընտանիքներին կտրամադրվի աջակցության հետևյալ տեսակները՝ դրամական աջակցություն, բնակարանի/տան տրամադրում, առողջության ապահովագրություն, կրթության վճարի փոխհատուցում, բնակարանային պայմանների բարելավման աջակցություն, պատմական և մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատուցում, աշխատող

բազմազավակ ծնողներին ամենամյա հավելյալ արձակուրդի տրամադրում: Այսպիսով՝ բազմազավակության խրախուսման այս ծրագիրը կնպաստի ծնելիության խթանմանը, բազմազավակ ընտանիքների թվի ավելացմանը, նրանց առաջնահերթ կենսական պահանջմունքների բավարարմանն և ժողովրդագրական կայունության ապահովմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *