Պարո՛ն Ալիև, դուք նույնիսկ ձեր մեջ ուժ չեք գտնում պահել ձեզ հաղթողին վայել. Աստված ձեզ առողջություն տա, որպեսզի… Բաց նամակ Իլհամ Ալիևին

Գեղամ Օհանյանը գրել է.
Բաց նամակ Իլհամ Ալիևին: Բարև ձեզ պարոն Ալիև, ինչպես տեսնում եք մեր երկրի իշխանությունն և ընդդիմությունը չեն պատասխանում ձեր հայտարարություններին, այդ իսկ պատճառով կփորձեմ պատասխանել ես՝ շարքային քաղաքացիս ու համոզված եղեք, մեր

երկրում տվյալ համոզմունքին են տասնյակ 1000-ավոր անձինք։ Վերջին 30 տարվա մեջ ձեր երկիրը 2-րդ անգամ հրահրեց լայնածավալ մեծ պш տերազմ։ 1-ին պш տերազմն ընթացավ երկու տարուց ավելի, դուք պարտվեցիք։ 2-րդ պш տերազմը, որ կրկին տեղի ունեցավ ձեր նախաձեռնությամբ,

ընթացավ ընդամենը քառասուներեք օր, դուք հաղթեցիք, եթե իրապես ձեզ հաղթած եք համարում։
Ենթադրում եմ, որ դուք հիանալի եք գիտակցում այս 2-րդ պш տերազմի ելքը, եթե այն, ինչպես 1-ին պատերազմը, ընթանար մեկ կամ երկու տարի։ Ավաղ դուք հաղթեցիք նաև

դիվանագիտական հարթակում ու պш տերազմն արագ ավարտվեց։ Դուք պարտությունից հետո երեսուն տարի ձեր ժողովրդին սնեցիք մեր հանդեպ шտ ելությամբ ու պետք է խոստովանեմ, որ լավ պատրաստվեցիք մեր դեմ, նույն ժամանակ պետք է խոստովանեմ, որ մենք երեսուն տարի թերագնահատեցինք ձեզ ու

արդյունքում եղավ այն ինչ եղավ, ամեն բան բնական է․․․ Սակայն եկել եմ ասեմ, որ ձեր մլրդ-ավոր դոլարների դեմ պայքարում էր հայ կամավորը, ով պш տերազմի 1-ին իսկ ժամերին շտապեց մարտադաշտ։ Ձեր վш րձկանների և պայմանագրային պատրաստված ստորաբաժանումների դեմ կանգնած էր տասնութ տարեկան հայ զինվորը՝ հայ տղամարդը։ Մի բան, որ երբևէ չես առնի ոսկով և դրամով, դուք դա հիանալի գիտեք, քանզի

զրկված եք դրանից։ Եվ դա տեսակ կոչվածն է, էն տեսակը, որը ժառանգվում է սերնդեսերունդ ունենում է իր սեփական, ոչ թե գпղացված մշակույթը, ունենում է իր հազարամյակների դարբնոցում մշակված լեզուն, ունենում է իր բարոյական համակարգը և այդ ամենը պահելու բնական կարիքը։Պատկերացրեք, եթե այս ամենին գումարվեր միլիարդավոր դոլարներ և զինտեխնիկա, ի՞նչ կլիներ այդժամամ։ Պատկերացրեք և պատրաստվեք հաջորդ պш տերազմին, քանզի մենք սա մարսել պարզապես չենք կարող և դուք դա շատ լավ գիտեք։ Գողի սիրտը միշտ դող է լինում…

Այսօր ձեր ճաղերի հետևում են մեր 100-ավոր երիտասարդներ, զինվորներ, որոնց դուք ցինիկաբար դիվերսանտ եք կոչում։ Դուք նույնիսկ ձեր մեջ ուժ չեք գտնում պահել ձեզ հաղթողին վայել, քանզի դուք ձեր էությամբ պարտված եք կյանքին։ Աստված ձեզ առողջություն տա, որ հասցնեք տեսնել, թե ինչպես է Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցում կրկին Կոմիտաս հնչում և վերադառնում Աստծո շունչը… Հարգանքներով, ձեր դարավոր թշ նшմի հայ շարքային կամավոր․․․

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *