Լավրովյան պլանով պш տերազմը կանգնեցրած Նիկոլ Փաշինյանին «հողատու» ասում են այն մարդիկ, որոնք… Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանն իր էջում գրել է. Ստամբուլյան կոնվենցիան վավերացրած Սերժ Սարգսյանի իշխանության հիմքը կազմող ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն պահանջում էին չեղարկել այդ կոնվենցիան։ Ռոբերտ Քոչարյանը տեղյակ չի եղել,

որ իր պաշտոնավարման շրջանում Հայաստանում բացվել է բաց հասարակության հիմնադրամը և հիմա պայ քարում է Սորոսի դեմ։ Խաչիկ Ասրյանը նոր է իմացել, որ 2017 թ-ին Սերժ Սարգսյանը ԵՄ-ի հետ ստորագրել է CEPA համաձայնագիրը ու այս մարտի մեկին լիարժեք ուժի մեջ մտնելուց հետո պահանջում է դրա չեղարկումը։

Դե չասենք էն մասին, որ 1998թ-ից ի վեր անխտիր Արցախի 7 շրջանները հանձնելը բանակցած ու դա նախատեսող Մադրիդյան առաջարկները 2007թ-ի պաշտոնապես Հայաստանի անունից հիմք ընդունած Ռոբերտ Քոչարյանը, հետո նույնը պաշտոնապես վերահաստատած Սերժ Սարգսյանը, հետո էլ այդ նույնը նախատեսող Կազանյան ու

Լավրովյան տարբերակները բանակցած ու ընդունած Սերժ Սարգսյանը, նրանց կառավարության հիմքը կազմած ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն այդ բոլոր տարբերակները մե րժած, բայց պш տերազմը Լավրովյան պլшնով կանգնեցրած Նիկոլ Փաշինյանին ասում են «հողատու»… Ու դեռ չեն գիտակցել, որ արդեն դեմ են առել հատակին…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *