«Նոյան Տապան»-ի հյուրն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը. -Պարոն Շիրինյան, փաստացի Օնիկ Գասպարյանը ԳՇ պետի պաշտոնից ազատվեց օրենքի ուժով, նրա փոխարեն գործող իշխանությունները առաջարկել են նշանակել Արտակ Դավթյանին։ Այսօր քիչ առաջ պարզվեց, որ նախագահը չի ստորագրել ու

առարկություններով հետ է ուղարկել։ Ձեր կարծիքով Ի՞նչ է կատարվում, տվյալ շտաբի շուրջ իրավիճակը հանգուցալուծվում է, թե դեռ շարունակվում է։ -Եթե չնեղանաք, ճշտգրտում կատարեմ՝ Վարչապետը, որը պառլամենտական հանրապետության մեջ, այդ թվում նաև Հայաստանում իշխանության
քաղաքական կենտրոնն է, դա տերմին է, ով որ չգիտի ասեմ։ Նա չի առաջարկում, նա նշանակում է, նախագահին մնում է հաստատել ու վերջացնել հարցը։ Իսկ ինքը, նախագահը ակնհայտորեն այս օրերին ցույց տվեց պш տերազմից հետո, այս ընթացքում, ապա այդ անցյալի ուժերի հետ էլ համառորեն փորձում է որևէ

վիճակ փրկել։ Թե ինչ վիճակ է փրկելու՝ դա ես չգիտեմ։ Թե թյուրագրգռություններ են, թե օտար քամիներ կան՝ սրանք 2-ն էլ հնարավոր են, սակայն ակնհայտ է մի բան։ ինքը դրսի ուժերի հետ համատեղ կայունությունը խախտում է, անկայուն է պահում։ Էստեղ նայեցեք՝ պш տերազմից առաջ ու հետո, պш տերազմից հետո ակնհայտ, կայունը անկայունությունն է։ Մնացածը բստրում են պատճառներ. Մեկ, ուրեմն
բանակի հարց է մեջտեղ գալիս, հիշեք, մի ինչ-որ հարց է առաջ գալիս, սահմանադրական հարցը։ Սա դարձել է Հրայր Թովմասյան 2-րդ։ Կրկնեմ՝ անկայունությունը ՀՀ-ի գործող ուժերի գլխավոր գործելաձևն է, դրա համար կայուն ձևով պահում են անկայունությունն ու նաաագահը

միացած է տվալ ուժերի հետ։ Անընդհատ բան է որոնում։ Ես իրեն հարց եմ տալիս՝ իբրև թե Անգլիայում եք ապրել, Անգլիայի պառլամենտարիզմին ծանոթ եք, Անգլայի պառլամենտը նման թագուհի կպահե՞ր։
Առավել մանրամասն՝ տեսանյութում.