Որ լսում ես սրանց, հհկ- 400.000 անդամ ունի, բհկ-300.000, դաշնակները` 200.000… Նայում եմ Բաղրամյանում հավաքվածներին ու ցանկանում եմ հարցնել «հայրենիքի փրկիչներին»… Ալեքսանդր Սայադյան

Որ լսում ես սրանց, հհկ- 400.000 անդամ ունի, բհկ-300.000, դաշնակները` 200.000… Նայում եմ Բաղրամյանում հավաքվածներին ու ցանկանում եմ հարցնել «հայրենիքի փրկիչներին»… Ալեքսանդր Սայադյան
Ալեքսանդր Սայադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ԵՐԿՈւ ԽՈՍՔ… /անեկդոտով համեմված/ Հարևանը` հարևանին ասում է.

-Ախպեր ջան, ինձ երկու կգ միս ես պարտք… -Ի՞նչ միս, այ հարևան ջան… -Մի քիչ առաջ քո կատուն մտել էր մեր տուն ու կերել ա խալադԵՌնիկի միջի երկու կգ միսը, ընենց որ կամ
փողը պետք է տաս, կամ` 2 կիլո միսը։ Էս կատվի տերը բերում է տան

կշեռքը, կատվին դնում կշեռքին։ Կշեռքի սլաքը ցույց է տալիս ուղիղ երկու կգ։ -Հա, ի՞նչ ես ցանկանում սրանով ասես,- հարցնում է բո ղոքի եկածը։ -Հեչ, հարևան ջան, էս` քո երկու կգ միսը, բա իմ կատու՞ն ուր ա… Հիմա «ժողովրդին փրկելու» եկածներինն է։ Սրանց որ լսում ես, հհկ- 4 հարյուր հազար անդամ ունի, բհկ-3 հարյուր հազար, դաշնակները` 2 հարյուր հազար,

հորինած երկրականները` 3հարյուր հազար, մնացած մանր-մունրներն էլ միասին վերցրած մի 50-60 անդամ կլինեն։ Տեսնում եմ Բաղրամյանում հավաքվածներին ու ուզում եմ հարցնել «հայրենիքի փրկիչներին». -Ախպե’ր, էս` ձեր միսը, բա մեր կատու՞ն ուր է….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *