Սերգեյ Բագրատյանը գրել է.
ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ազգային Ժողովից տաքսիով իջնում էի տուն: Ճանապարհին տաքսիստը պատմում էր, որ ինքը հինգ տարի առաջ, մինչ տաքսի վարելն ուներ խանութ, ու այդ խանութի եկամուտով իր ընտանիքը շատ հիանալի ապրում էր:

Սակայն մի օր եկան հարկայինները, ակտ գրեցին, հետո էլ առաջարկեցին խանութը վաճառել, քանզի մի քիչ էն կողմում գտնվող խանութի տերը հարկայինի պետն էր ու իմաստ չուներ դիմադրելը: Մի խոսքով խեղճ մարդու ձեռքից կոպեկներով խանութը խլել էին: Այժմ էս մարդը մր մռում էր, տնքում էր և խոնավ աչքերով
նայում էր աչքերիս իսկ ես անզորությունից մտքիս մեջ գոռում էի… Տարիներ առաջ տղաս պատմեց, որ սրճարանում ականատես է եղել՝ ինչպես իրենց կողքի սեղանին նստած տղան և աղջիկը համբուրվում էին, երբ մի տաս հոգի, հայտնի բարձրաստիճան պաշտոնյայի տղայի գլխավորությամբ, մտան սրճարան, հրեցին տղային ու աղջկան քարշ տալով տարան իրենց հետ…տղաս իրեն չէր ներում, որ չի կարողացել

միջամտել… Լուռ նայեցի տղայիս աչքերին և անզորությունից մտքիս մեջ գոռացի… Մի քանի տարի առաջ նոտարի մոտ հերթում սպասում էի, երբ մի կին երեխան գրկին մոտեցավ ինձ ու խնդրեց, որ հերթս զիջեմ իրեն…բնականաբար զիջեցի, սակայն դեռ չէր հասցրել նոտարի մոտ մտնել՝ մի հինգ հոգի հաղթանդամ
տղամարդիկ հայտնի պատգամավորի գլխավորությամբ հր եցին կնոջը ու արտահերթ մտան նոտարի մոտ….փորձեցի միջամտել, սակայն թիկնապահները փակեցին դեմս ու բութ հայացքով նայում էին վրաս…խեղճ կինը աղերսագին նայում էր աչքերիս մեջ, իսկ ես անզորությունից գոռում էի մտքիս մեջ…. Հազարավոր այդպիսի դեպքեր տարիներ շարունակ խեղել են բոլոր գիտակից անձանց հոգիները…փշրել են նրանց երազանքները…ավ երել են տուն, հայրենիք, սրբություն…. Մլնավոր արտագաղթած մեր եղբայրներին, քույրերին, զավակներին զրկել եք ամենաթանկից՝ հայրենիքից…

պանդուխտի ցուպը ձեռքերին, կսկիծը և մորմոքը սրտերում, կարոտը հոգիներում թափառում են երկրե- երկիր….տենց էլ չգտնելով իրենց ինքնությունը… Եվ այժմ զարմանում են՝ ինչու ժողովուրդը դուրս չի գալիս փողոց…ժողովրդի ողնաշարը դուք եք ջш րդել, իշխանությունը կապ չունի….իշխանությունը մե ղավոր է, որ չի կարողանում պш տժել ժողովրդի ողնաշարը ջш րդողներին… Այ դրա համար էլ տեղի են ունենում արտահերթ ընտրություններ…
#անառակինէլիտամիասեքմեղքէ