Մարդ որքան քաղաքական և գաղափարական տհաս պիտի լինի, որ… Լյովա Եղիազարյանի կոշտ գրառումը՝ Արման Աբովյանը՝ ՀՀ քաղաքացուն ադրբեջանցի անվանելուն
Հիշեցնենք, որ երեկ ԲՀԿ-ական մի քանի պատգամավորներ Մեկնել էին Սպիտակ՝ ԲՀԿ-ի հերթական ժողովն անցկացնելու։

Այդ ժամանակ նրանց մոտեցավ մի քաղաքացի, որն ասելով, որ ընտրելու է Փաշինյանին՝ Արման Աբովյանի կողմից անվանվեց ադրբեջանցի։ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Մարդ ինչքան քաղաքական ու
գաղափարական տհ աս պետք է լինի, որ ընտրություններից առաջ ժողովրդի ձայնը խնդրելու տեղը, նրան վի րшվորում է և անվանում ադրբեջանցի: Ատելությունը կուրացրել է էդ անձին: Կուսակցության նախագահը պետք է իր վերաբերմունքը արտահայտի,

եթե իհարկե մտահոգ է իր կուսակցության ճակատագրով: Մարդու իրավունքների պաշտպանը պետք է արձագանքի, եթե հարգում է քաղաքացու իրավունքը: ՀՀ ԱԺ-ն պետք է գնահատական տա պատգամավոր Արման Աբովյանի վարքին, եթե մտահոգ է Ազգային ժողովի հեղինակությամբ: Հուսանք: